12.02.2013

Փող:





Փող: Ինչ  եմ  հասկանում  այս  բառը  ասելով: Թղթի  մի կտոր,  որը  ունի  արժեք: Ինչպես  կարող  է  թուղթը  ունենալ  արժեք: Նրա  վրա  պետք  է  միայն  գրել  և  ուրիշ  ոչինչ: 
Մարդիկ  կարծում  են,  որ  ամեն  ինչի  հիմքում  ընկած  է  անտեր  փողը: Նրանց  ասելով  փողն  է  փրկելու  իրնց,  կամ  ունենալով  անսահման  գումար  նրանք  լինելու  են  երջանիկ:


 Մի  պահ  եկեք  մոռանանք  փողի  մասին  և  հիշենք  թե  մեզնից  առաջ  ինչպես  են  ապրել  մարդիկ: Նրանք  միմիյանց  օգնելով  մեծացրել են  սերունդներ  և  սովորացրել,  որ  ամենինչի  հիմքում  ընկած  են  մարդկային  հարաբերություններ: Իսկ  հիմա  ինչ: Ով  փող  ունի  ուրեմն  ինքը  բոլորից լավնա: Իրեն  ոչ մեկ  բան  չի  կարող  ասել: 
Հիշում  եմ... Մի  անգամ  դասարանում  ուսուցչուհին  հանձնարարեց  ընտրել , թե  մեզ  համար  առաջին  հերթին  ինչ  է  անհրաժեշտ: Մեկը  ասեց  փողը,  ես  ասացի  առողջությունը,  մյուսը  երջանկությունը, իսկ  ուսուցչուհին  պատասխանեց  ազատությունը: Ահա, թե ինչն է  ամենակարևորը, որը  ցավոք  մենք  չենք  հասկանում:  Ազատությունը  փողից  էլ  թանկ  արժեք  ունի: Հիմա կհարցնեք,  թե  ես  փող  չեմ  օգտագործում: Օգտագործում  եմ,  սակայն  հանգիստ  այն  ծախսում,  որովհետև  այն  ես  չեմ  աշխատել: Ես  այդ  փողի  դիմաց  ոչինչ  չեմ  արել՝  դրա  համար  էլ  հանգիստ  ծախսում  եմ: Եթե  ես  աշատեյի միգուցե  կխնաեի  այն,  չէի  ծախսի, կպահեյի՝  որովհետև  ես եմ այն վաստակել: Միայն  այդ  ժամանակ  փողը  կունենա  արժեք և ինչ-որ  մի  նշանակություն  այս  աշխարհում:

Комментариев нет:

Отправить комментарий