12.17.2013

«Գազի սպառման արդյունավետոթյունը կրթահամալիրում» նախագիծ

Նախագծի հեղինակ և ղեկավար՝  Ա.Երանոսյան
 Մասնակիցներ՝  «Տնտեսագետի» ակումբի սովորողներ
Նախագծի պատվիրատու՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նպատակը՝
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  սպառվող գազի ցուցանիշների բազմակողմանի հետազոտում և վերլուծություն,
  • առկա ցուցանիշների համադրում՝ ըստ մասնաշենքերի ծավալների, սովորողների քանակի և եղանակային պայմանների,
  • արդյունավետության գնահատում և առաջարկների ներկայացում,
Ուսումնական նշանակությունը. սովորողին հնարավորություն կտա ձևավորել վիճակագրական տվյալների 
  • հավաքագրման,
  •  մշակման, 
  • ամփոփման, 
  • վերլուծման,
  • և հրապարակման հմտություններ:

Նախագծի իրականացման փուլերը
  1. Նախագծի ներկայացում,
  2.       Ուսումնահետազոտական աշխատանքի բաժանում,
  3.       Տվյալների հավաքագրում և համադրում,
  4.       Տվյալների  բազմաբովանդակ հրապարակում  (դիագրամներ, աղյուսյակներ):
Նախագծի իրականացման ժամկետը՝ ոչ ուշ քան 28.12.2013թ. 

Комментариев нет:

Отправить комментарий