12.02.2013

Ի՞նչ է փողը...










Փողը տնտեսություն կազմակերպելու հիմքն է: Այն համընդհանուր արժեք է, որով հնարավոր է բնորոշել բոլոր ապրանքները: Փողը արագ իրացվելի միջոց է, որը ուզածդ ժամանակ կարող է վերածվել ցանկացած ապրանքի, այն կապիտալ էորի միջոցով իրականացվում տնտեսական գործարքները:Մարդկությունը իր զարգացմանժամանակաշրջանում միշտ կարիք է ունեցել ապրանքափոխանակությանսկզբում դա եղել է զուտ ունեցածդ մեկ այլ բանով փոխարինելու տեսքով, ընդ որում տարբեր տարածաշրջաններում փոխարինվելու ենթակա և արժեքավոր իրերը տարբեր են եղել (արժեքավոր իրեր են համարվել, ոսկին, մարգարիտը, արծաթը, կենդանիների կաշին և այլն): Ժամանակի ընթացքում ապրանքափոխանակության պիտանի իրերը վերածվել են մետաղադրամների, մետաղադրամները իրենց հերին`թղթադրամների: Այդպես, իհարկե որոշակի փոփոխություններով, առաջացել են մերօրյա դրամական արժույթները` փողը:

Փողն անհրաժեշտ է ամեն ինչի համար, բայց ամեն ինչ ունենալուն երբեք չի բավականեցնում, որովհետև մարդկային ցանկությունները միշտ ավելի են հնարավորություններից: Իրականում փողը շատ ու քիչ չի լինումտարբեր լինում են մարդկանց ցանկություններըԵթե մարդը իր բնույթով սիրում է վատնել իր փողերը, նրան երբեք փողը բավարարի, եթե նույնիսկ միլիոնատեր լինի, որովհետև մեծացնելով իր ֆինանսական հնարավորությունները, նա մեծացնում է նաև իր ցանկությունները, ընդ որում ավելի շատ, քան հնարավորությունները թույլ են տալիս: Փողը հարգել է պետք, որովհետև փողն է, որ կյանքը առաջ է մղում, փողն է որ մարդկանց մեջ ձգտում է ստեղծում, անընդհատ մի ավել բանի հասնելու մոլուցքը ստիպում է մարդկանց կատարելագործվել: Դեռ փոքրուց, սկսած դպրոցական տարիներից, մարդկանց սովորելու ենթագիտակցությունը չի մարում, որովհետև բոլորը սովորում են սպասելով, որ տարիներ անց լավ աշխատանք ու բարձր ֆիննանսական դիրք կունենան: Մարդու անընդհատ ֆիննանսական ցանկությունները, և դրանք իրականացնելու համար նրա անցած ճանապարհը, նրան հոգևոր վերելքներ են տալիս: Փողը պետք է սիրել, խնայել ու անընդհատ կուտակել, իսկ աննպատակային ծախսել, նշանակում չգնահատել այն աշխատանքը ինչի դիմաց վաստակել ես:




Комментариев нет:

Отправить комментарий