Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն
են պարտավորությունները հանելուց հետո: Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող
և ակտիվապասիվային հաշիվների պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության
և շարժի վերաբերյալ
տեղեկատվության ընդհանրացման համար: 3 «Սեփական կապիտալ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 31«Կանոնադրական
կապիտալ և էմիսիոն եկամուտ», 32 «Վերագնահատումից
և վերաչափումից տարբերություններ», 33
«Ֆինանսական արդյուն», 34 «Չբաշխված շահույթ», 35 «Սեփական
կապիտալի այլ հեդվածներ»:
31«Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի հաշիվները` 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ», 312«Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ», 314 «Էմիսիոն եկամուտ»:
Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից տարբերությունների
հաշվառման համար նախատեսված է 321 «Ոչ ընթացիկ
նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» հաշիվը:
33 «Ֆինանսական արդյունք» խումբն իր մեջ ներառում
է 331
«Ֆինանսական
արդյունք»
բաժինը:
34 «Չբաշխված
շահույթ (չծածկված վնաս)»
խումբն իր մեջ ներառում է 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» 343
«Հաշվետու տարվա զուտ շահույթ», 344 «Միջանկյալ շահաբաժիններ» առաջին կարգի հաշիվները:
Կազմակերպությունների
սեփական կապիտալի բաղադրիչների վերլուծական շարժը հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվում
է ձև 3 «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին» հաշվետվությունում:
Սեփական կապիտալի ընդհանուր գումարը կազմված
է մի քանի մնացորդներից, որոնք կարող են փոփոխվել տարվա ընթացքում:
Կազմակերպությունը պետք է ներկայացնի Սեփական կապիտալում փոփոխությունների մասին
հաշվետվություն ներկայացնելով`
ա) Ժամանակաշրջանի համապարփակ ֆինանսական արդյունքի հանրագումարը` առանձին ներկայացնելով
մայր կազմակերպության սեփականատերերին և չվերահսկող կազմակերպությունների ընդհանուր
գումարները:
բ) Սեփական կապիտալի յուրաքաչնյուր բաղադրիչի
համար, ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտի
համաձայն ճանաչված հետընթաց կիրառման կամ հետընթաց վերահաշվարկի հետևանքները:
գ) Սեփական կապիտալի յուրաքանչյուր բաղադրիչի
համար, ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքի միջև համարդում`
առանձին բացահայտելով ստորև թվարկվածից առաջացող փոփոխությունները`
- շահույթ կամ վնաս,
- այլ համապարփակ ֆինանսական ֆինանսական արդյունքների յուրաքանչյուր հոդված,
- սեփականատերերի հետ` սեփականատիրական հարաբերություններից բխող գործառնությունները` առանձին ներկայացնելով նրանց կողմից կատարված ներդրումները և սեփականատերերին բաշխումները:
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի միջև
կազմակերպության սեփական կապիտալում փոփոխություններն արտացոլում են տվյալ ժամանակաշրջանում
նրա զուտ ակտիվների ավելացումը և նվազումը: Սեփականատերերի հետ սեփականատիրական հարաբերություններից
բխող գործառնություններից առաջացած փոփոխություններից (ինչպես օրինակ` սեփական կապիտալի ներդրումներ, շահաբաժիններ) և ուղղակիորեն
նման գործառնությունների վերաբերվող գործառնությունների ծախսումներից բացի, ժամանակաշրջանի
ընթացքում սեփական կապիտալում ընդհանուր փոփոխությունը ներկայացվում է ժամանակաշրջանի
եկամտի կամ ծախսի հանրագումարը, ներառյալ օգուտները և վնասները, որոնք առաջացել այդ
ժամանակաշրջանի ընթացքում:
ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական
հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտը պահանջում է հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխությունների հետևանքներն արտացոլելու համար կատարել հետընթաց
ճշգրտումներ: Հետընթաց ճշգրտումները և հետընթաց վերահաշվարկները սեփական կապիտալի փոփոխություններ
չեն, այլ չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում են:
Աշխատանք 30
ABC ԲԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում սեփական կապիտալի մնացորդները
տարեսկզբին կազմել են`
Թողարկված բաժնեհավաք կապիտալ $20,000
Էմիսիոն եկամուտ $5,000
Վերագնահատումից տարբերություններ $8,000
Կուտակված շահույթ $10,000
ABC ԲԲԸ-ի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ տվյալ տարվա զուտ շահույթի մնացորդը կազմել է $12,000,000: Վճարված և առաջարկված
շահաբաժինները`$6,000,000, որն իր մեջ ներառել է բաժնետոմսերի վաճառքից ստացված $1,000,000 եկամուտը: Կատարել է հիմնական միջոցների վերագնահատում և վերագնահատման
$2,000,000-ի աճը գրանցվել է գրքում:
Պահանջվում է`Կազմել Սեփական կապիտալում փոփոխությունների
մասին հաշվետվությունը` օգտագործելով ստորև բերված ֆորմատը:
|
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն
Հաշվետու տարի (ժամանակաշրջան)
Հոդվածներ
|
Կանոնադրա-կան
կապիտալ
|
Չվճարված
կապիտալ
|
Հետ գնված
կապիտալ
|
Զուտ գումարը
|
Էմիսիոն
եկամուտ
(վնաս)
|
Վերագնա-
հատումից
տարբերութ-յուններ
|
Կուտակ-
ված
շահույթ
|
Ընդամենը
|
$000
|
$000
|
$000
|
$000
|
$000
|
$000
|
$000
|
$000
|
|
Մնացորդը առ 31 դեկտեմբերի
|
||||||||
Հաշվապահա-կան հաշվառ-ման քաղաքականության
փոփոխութ-յունների ընդհանուր արդյունքը
|
||||||||
Վերահաշվարկված մնացորդը
|
||||||||
Բաժնետերերի հետ գործարքներ
|
||||||||
Էմիսիոն եկամուտ
|
||||||||
Հաշվետու տարվա զուտ շահույթ
(վնաս)
|
||||||||
Շահաբաժիններ
|
||||||||
Վերագնահատումից տարբերություններ
|
||||||||
Մնացորդը առ 31 դեկտեմբերի
|
Комментариев нет:
Отправить комментарий