9.18.2014

Նոր տնտեսական քաղաքականություն



Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին։

Երկրագդի վրա առաջացավ առաջին սոցալիստական պետությունը, որը գտնվում էր շատ ծանր իրավիճակում։ Նրանք պատկերացում չունեին, թե ինչ է իրենից ներկայացնում սոցալիզմը, ինչպիսի կարգ է և  ինչ խնդիրների կբախվեն  կառավարման ընթացքում։ Անհրաժեշտ էր ձեռնարկել քայլեր, որոնք հնարավորոււթյոււն կտային փրկել փլուզման եզրին հայտնված տնտեսությունը։ Իր հերթին անհրաժեշտ էր ձևավորել կազմավոր երկրի բանակը կազմվեր կառավարությունը հռչակվեր սահմանադրությունը։ Անհրաժեշտ էր ժամանակավոր մի համակարգ որ ոտքի կկանգնեցներ պետության այս դժվարին ժամանակաշրջանում։ Եվ եկավ նէպը՝
1923 թ-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցավ նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն՝ նէպ, նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինեց «ռազմական կոմունիզմին» և շարունակվեց մինչև 1928 թ.։

Նախ կրճատ փորձեմ բացատրել նէպի նշանակությունը ու անհրաժեշտ կատարվելիք քայլել։Այն պահանջում էր տնտեսության մեջ իրականացնել լուրջ համակարգային փոփոխություններ անցնել նոր հարկային քաղաքականության, կարգավորել հողի օգտագործման հետ կապված խնդիրները խթանել ցանքատարածությունների բերքատվության, անասունների գլխաքանակի աճը։ Արդյունաբերության բնագավառում անհրաժեշտ էր վերականգնել նախկին ձեռնարկությունները, կառուցել նորերը, ապազգայնացնել, այսինքն՝ իրենց հին տերերին վերադարձնել նախկինում ազգայնացված միջին և մանր ձեռնարկությունները։ Այն գործարանները և ֆաբրիկաները որոնք գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ միջոցներ չունեին, կարող էին օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ։
Տնտեսության զարգացման գործում կարևոր խթաններ կարող էին դառնալ ազատ առևտրի վերականգնումը վարձու աշխատանքի կիրառումը։ Պետությունը կատարեց այդ փոփոխությունները իր ձեռքում պահելով խոշոր արդյունաբերությունը, ֆինանսները և արտաքին առևտրի մենաշնորհը։

 Մտցվեց պարենային հարկ, թույլատրվեցին ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպ-ի շնորհիվ վերականգնվեցին Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ոռոգման համակարգը, կառուցվեցին նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ։ 1925 թ-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր՝ 1913 թ-ի մակարդակը։ Սկսեցին գործել էլեկտրակայաններ, վերականգնվեցին պղնձահանքերն ու պղնձաձուլարանները, գինու և կոնյակի արտադրությունը հասավ 1913 թ-ի մակարդակին։ 1920-ական թվականների վերջին սկսվեց երկրի ինդուստրացումը, որը համարվում էր սոցիալիզմի կառուցման հիմնական պայման։ Մշակվեցին երկրի տնտեսության զարգացման հնգամյա պլաններ։ Արագորեն զարգացավ էներգետիկան. կառուցվեցին Քանաքեռի, Ձորագետի և այլ ջրէկներ։ Էլեկտրաէներգիայի արտադրության աճը նպաստեց գերազանցապես էներգատար ճյուղերի, հատկապես քիմիական արդյունաբերության զարգացմանը երկրում, որի շնորհիվ ՀԽՍՀ-ն 1930-ական թվականների վերջին վերածվեց գերազանցապես արդյունաբերական երկրի։ Այդ տարիներին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70% էր։ Արդյունաբերության զարգացման շնորհիվ ՀԽՍՀ քաղաքային բնակչությունը, 1939 թ-ի մարդահամարի տվյալներով, հասավ 28, 6%-ի (1913 թ-ին՝ 10, 4%)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում։ Նախապատերազմյան խոշոր կառույցներից էին Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանը, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը։ Հիմնադրվեցին Արթիկտուֆ և Անիպեմզա տրեստները և այլն։

Հետեվյալ հատվածում պարզ արտացոլում է թե ինչպես կարճ ժամանանակահատվածում եվ սուղ միջոցների շնորհիվ տնտեսությունը հասավ 1913 թվականի տվյալների։ Պետությունը օգնում էր գյուղացիությանը կառուցում ֆաբրիկաներ եվ գործարաններ։ Շահագործման հանձնում հները։ Տալիս էր վարկային արտոնություններ։ Սակայն կա մի բայց։ Վերեվում նշված է միայն նէպի դրական ազդեցությունը։

Հողային հարցի լուծման կարևոր խնդիրներից էր մեծաթիվ գաղթական բնակչության ապահովումը, որը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում առանց այն էլ հողասակավ երկրի համար: Հողային ֆոնդի խիստ սահմանափակության պատճառով Հայաստանում շնչաբաժինը սահմանվեց նվազագույն չափով: Եվ անգամ այդպիսի պայմաններում հողով բավարարվեցին ոչ բոլոր գյուղացիները: 1929 թ. ավելի քան 40 հազար գյուղաբնակները շարունակում էին մնալ հողազուրկ: 1930-ական թվականների վերջերին երկրի պարենային հարցերը լուծելու նպատակով, բռնի կերպով վերացվեցին գյուղացիական մասնավոր տնտեսությունները, և ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ (նաև խորհտնտեսություններ՝ սովխոզներ)։ Ի պատասխան բռնի կոլեկտիվացման քաղաքականության՝ գյուղացիների զգալի մասը կանխամտածված փչացնում էր բերքը, մորթում անասունները և դիմում զինված պայքարի։ Դրանց հաջորդեցին ստալինյան նոր բռնաճնշումները։ Կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվեց 1935–37 թթ-ին իսկ պատերազմի նախօրեին (1941 թ-ի հունիս) հանրապետության կոլեկտիվ տնտեսությունների թիվը հասավ 1000-ի։ Բռնաճնշումների հաջորդ ալիքը ծավալվեց 1930-ական թվականների 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում։ «Կուլակաթափ» արվեցին և ՀԽՍՀ-ից արտաքսվեցին մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ։


Այստեղից կատարելով հետեվություններ կհասկանանք որ պետությանը անհրաժեշտ էր ուժեղացնել տնտեսությունը բնակչության շնորհիվ որպեսզի հետո խլի իրենց իսկ ստեղծած։ Արդյունքում եթե նայենք եվ ընդհանուր ամփոփենք ապա սոցալիստական պետությանը անհրաժեշտ էր շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը։ Նէպ ծառայեց իր նպատակին սակայն իմ կարծիքով մնացած առումներով նա ավելի շատ վնաս տվեց քան օգուտ։

Комментариев нет:

Отправить комментарий