9.23.2014

Ապրանքների և ծառայությունների ամբողջական պահանջարկ


Ինչպես առանձին ապրանքի, այնպես էլ ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայում առաջարկը և պահանջարկը օգնում են մեզ հասկանալու շուկաների գործողությունը: Ապրանք-ծառայությունների շուկայում պահանջարկն առաջանոււմ է սպառողների, ներդրողների, կառավարության և օտարերկրացիների կողմից երկրի ներսում արտադրված ապրանքների և ծառայությունների գնումներից: Ամբողջական պահանջարկի կորը ցույց է տալիս երկրի ներսում արտադրված ապրանքների և ծառայոււթյունների տարբեր ծավալները, որոնք գնորդները ցանկանոււմ են գնել տարբեր գներով: Ինչպես պատկերված է նկարում ամբողջական պահանջարկի կորը թեքված է դեպի աջ՝ ներքև, ցուցադրելով հակադարձ կապ ապրանքների և ծառայությունների պահանջարկի մեծության և գների միջև:

Ամբողջական պահանջարկի կոր՝  ներքև թեքված կոր է, որը ցույց է տալիս հակադարձ կապ գնի մակարդակի և երկրի ներսում արտադրված ապրանքների և ծառայությունների քանակի միջև, որոնք տնային տնտեսությունները, ձեռնարկությունները, կառավարությունը և օտարերկրացիները ցանկանում էին գնել որոշակի ժամանակում:

Անհրաժեշտ է նշել, որ ամբողջական պահանջարկի կորի էությունը և դրա ներքև թեքված լինելու բացատրությունը տարբերվում է կոնկրետ ապրանքի պահանջարկի կորից: Գոյություւն ունի երեք  պատճառ, ըստ որոնց  գների մակարդակի իջեցումը բարձրացնում է ապրանքների և ծառայությունների ամբողջական պահանջարկը:

 1. Գների ցածր մակարդակը բարձրացնում է ֆիքսված փողի քանակի գնողունակությունը: Երբ գների մակարդակը նվազում է, ֆիքսված փողի գնողունակությունը բարձրանում է: Օրինակ՝ ենթադրենք, որ ձեր բանկային հաշվում դուք ունեք 200.000 դրամ: Պատկերացրեք, թե գների մակարդակի 20% իջեցումն ինչպիսի ազդեցություն կունենա ձեր հարստության և ծախսերի վրա: Գների ցածր մակարդակի դեպքում ձեր 200.000 դրամով դուք կգնեք ավելի շատ ապրանքներ և ծառայություններ: Իրականում ձեր 200.000 դրամը կգնի այնքան, ինչքան որ 250,000 դրամով կարող էիք ձեռք բերել գների նախորդ բարձր մակարդակի դեպքում: Երբ գների մակարդակն իջնում է, ձեր փողի գնողունակությունը բարձրանում է:
Տնտեսագետները գների մակարդակի, գործարարների ու տնային տնտեսությունների հարստության միջև գոյություն ունեցող այս հակադարձ կապը սահմանում են որպես իրական դրամարկղային մնացորդի էֆեկտ: Երբ գների մակարդակն իջնում է, փողի գնողունակությունը և մարդկանց իրական հարստությունը մեծանում են: Նշենք, որ մենք ենթադրում ենք, որ փողի առաջարկը հաստատուն է: Հարստությունը կաճի, քանի որ ֆիքսված փողի քանակը կգնի ավելի շատ ապրանքներ, մարդիկ կավելացնեն իրենց գնումները:
2. Տոկոսադրույքի էֆեկտ. Ցածր գների մակարդակը կիջեցնի փողի պահանջարկը և ցածր իրական տոկոսադրույքը, որն ընթացիկ ժամանակաշրջանում գնումների համար լրացուցիչ խթան կհանդիսանա:

3.Այլ հավասար պայմաններում գների ցածր մակարդակը կէժանացնի երկրի ներսում արտադրված ապրանքներն արտասահմանյան ապրանքների համեմատությամբ:




1 комментарий:

  1. կներեք,իսկ կարող եք մեկնաբանել սա ՝ AD=C+I+G+Xn(n-ը ինդեքսում է)

    ОтветитьУдалить