9.07.2014

Տնտեսագիտական մտածելակերպ

Պետք չէ շատ երկար ժամանակ գտնվել տնտեսագետների շրջապատում համոզվելու համար, որ գոյություն ունի «տնտեսագիտական մտածելակերպ»: Տնտեսագետները, ինչպես բոլոր մարդիկ, տարբերվում են իրենց գաղափարական տեսակետներով: Լուրերի մի մեկնաբան նշել է՝ «Ցանկացած վեց տնտեսագետներ հանդես են գալիս քաղաքականության վեց տարբեր մեկնաբանությամբ»: Անկախ նրանց փիլիսոփայական մոտեցումների տարբերությունից, տնտեսագետների մեջ կա մի ընդհանուր բան:
      Այդ ընդհանուր հիմքը տնտեսագիտության տեսությունն է, որը հինավորվել է մարդկային վարքագծի հիմնական կանխադրույքներից: Տնտեսագիտության տեսոււթյունն ուղեցույց է, որը ցույց է տալիս տնտեսագիտության հիմնահարցերի փոխկապակցվածությունը և լուծումը:

Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող ութ սկզբունքները.

1. Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ ծախսեր է պահանջում:

 Տնտեսագետները երբեմն այս երևույթին տալիս են հետևյալ մեկնաբանումը՝ «անվճար ճաշ գոյություն չունի»: Որևէ բարիքի արտադրելու  ընթացքում ռեսուրսների օգտագործումը թույլ չի տալիս այդ նույն ռեսուրսներն օգտագործել մեկ այլ՝ նույնպես ցանկալի բարիքների արտադրության ընթացքում: Ոչ մի տարբերակ անվճար չէ: Ամենաբարձր գնահատված զոհաբերումն այդ տարբերակի այլընտրանքային արժեքն է: Կարևոր է հասկանալ, որ «սակավ ռեսուրսներն ունեն ծախս» դրոււյթը ճիշտ է անկախ նրանից, թե ով է վճարոււմ արտադրված բարիքի ծառայության համար: Շատ երկրներում կրթությունն անվճար է, սակայն այն անվճար չէ հասարակության համար:Այսպիսով, տնտեսագիտական մտածելակերպն ընդունում է, որ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ ծախս է պարունակում: Շատ ռեսուրսների օգտագործումը մի բարիքի արտադրության համար ենթադրում է, որ ավելի քիչ ռեսուրսներ կարող են օգտագործվել այլ նպատակներով:

2. Որոշում կայացնողները նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով նրանք կտնտեսեն: 

Քանի որ ռեսուրսները սակավ են, որոշումներ կայացնողները ձգտում են խելացի ընտրություն կատարել և խուսափոււմ են արժեքավոր ռեսուրսների կորստից: Տնտեսող անհատները փորձում են հասնել իրենց նպատակին՝ նվազագույն հնարավոր ծախսով: Տնտեսող վարքագիծը նպատակաուղղված ընտրության ուղղակի հեևանքն է: Հավասար օգուտ բերող երևույթների միջև ընտրություն կատարելիս տնտեսողը նախապատվությունը տալիս է ամենաէժան տարբերակին:
Նպատակաուղղված ընտրությունը ենթադրում է, որ որոշում կայացնողներն ունեն որոշակի չափանիշներ իրենց այլընտրանքը գնահատելու համար: Տնտեսագետները նման չափանիշ են համարում օգտակարությունը՝ այն բավարարվածությունը, որն անհատն ակնկալում է որոշակի ընտրությունից: Այլընտրանքի օգտակարությունը խիստ անհատական է և հաճախ տարբերվում է՝ կոնկրետ անհատից կախված:

3. Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ:

Այս սկզբունքը կարող  է կոչվել տնտեսագիտության հիմնական կանխադրույթ: Երբ ընտրված տարբերակի անհատական օգուտն այլ հավասար պայմանների դեպքում բարձրանում է, անհատն ավելի մեծ հաճույքով է ընտրում այդ տարբերակաը: Հակառակ դրան, երբ ապրանքն ընտրելիս անհատական ծախսերը բարձրանում են, քչերը ցանկություն կունենան այն ընտրելու: Խթաններն ակնհայտորեն փոխում են մեր վարքագիծը կյանքի բոլոր իրավիճակներոււմ՝ սկսած, թե ի՞նչ գնել որոշումից, մինչև՝ թե ու՞մ ընտրել քաղաքական որոշումը:

4. Տնտեսագիտական մտածելակերպը սահամանային մտածելակերպ է:

Սկզբունքորեն, նպատակային և խնայող տնտեսական վարքագիծը ներգործում է կայացրած որոշումների իրավիճակի փոփոխման վրա:Տնտեսագետները նկարագրոււմ են վերոհիշյալ որոշումները որպես սահմանային: Սահմանային ընտրությունները միշտ ներառոււմ են ավելացված կամ պակասեցված զոււտ եկամտի արդյունքն ընթացիկ պայմաններում: Փաստորեն, լրացուցիչ բառը հաճախ օգտագործվում է սահամանայինին փոխարինող բառ: Օրինակ, մենք կարող ենք հարց տալ, թե «Ո՞րն է մեկից ավելի ավտոմեքենա արտադրելու սահմանային կամ լրացուցիչ ծախսը»:

  • Սահմանայի օգուտ - կայացրած որոշումից առաջացած լրացուցիչ օգուտ,
  • Սահամանային ծախս - կայացրած որոշումից առաջացած լրացուցիչ ծախս:
5. Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ավելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը ծախս է պահանջում:

Մարդիկ համարյա միշտ կատարում են ընտրություն, հիմնվելով սահմանափակ գիտելիքների վրա: Ինֆորմացիան, որը կօգնի ավելի լավ ընտրություն կատարել, արժեքավոր է: Ինչպես ռեսուրսները, այն նույնպես սակավ է, և այսպիսով, դրա ձեռք բերելը նույնպես ծախս է պահանջում: Որպես արդյունք, անհատները կտնտեսեն իրենց ինֆորմացիան այնպես,  ինչպես իրենք տնտեսում են այլ սակավ ռեսուրսներ:
Օրինակ, անհատները ճաշելու փոխարեն նոր մեքենա կամ բնակարան են փնտրում: Նրանք փնտրում են որոշակի ինֆորմացիա և հասկանում են, որ սպասվող օգուտն առաջանում է ավելի շատ ինֆորմացիայից, որը պարզապես չարժե ծախսին:Երբ անհատական ընտրությունը որոշում կայացնողին բերում է մեծ կարևոր արժեք, ապա ավելի շատ ժամանակ և ջանք կպահանջվի լավ անհատական ընտրություն կատարելու համար:

6. Տնտեսական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդական հետևանք ի լրումն իրենց անմիջական հետևանքի:

19-րդ դարի ֆրանսիացի տնտեսագետ Ֆրեդերիկ Բասթիան սահմանել է լավ և վատ տնտեսագետների տարբերությունը, դա այն, որ վատ տնտեսագետը քննարկում է միայն անմիջական, ակնհայտ հետևանքը, իսկ լավ տնտեսագետը նաև տեղյակ է երկրորդական հետևանքներին, որոնք հետևում են անմիջական քաղաքականությանը, բայց կարող են հանդես գալ կամ զգացվել ժամանակի ընթացքում:
Այսպիսով, երկրորդական հետևանք ասելով հասկանում ենք որևէ տնտեսական փոփոխության տնտեսական հետևանքները, որոնք անմիջապես չեն արտահայտվում և զգացվում են ժամանակի ընթացքում:

7. Բարիքի կամ ծառայության արժեքը սուբյեկտիվ է:

Անհատների նախասիրությունները հաճախ տարբեր են: Ի՞նչ արժե թատրոնի ներկայացման տոմսը:Ոմանք պատրաստ են վճարելու շատ բարձր գին, երբ մյուսները կգերադասեն մնալ տանը և կխուսափեն ներկայացումից, նույնիսկ եթե մուտքը ազատ լինի: Հազվադեպ է պատահում, որ անհատն իմանա, թե ուրիշներն ինչպես կգնահատեն այս կամ այն իրը: Որքան դժվար է հաճախ իմանալ, թե ինչը լավ նվեր կլինի, նույնիս շատ մոտիկ ընկերոջ և կամ ընտանիքի անդամի համար: Այսպիսով, վաճառքի կազմակերպումը, կամ այլ կերպ ասած, բարիքի տեղափոխումն այն բարձր գնահատողին կամ օգտագործողին, հեշտ խնֆիր չէ: Ձեռներց անհատը, ով կարող է ճիշտ կանխատեսել, թե մարդիկ ինչ կվճարեն,եթե առաջարկվի ընտրություն, և ով կկարգավորի ռեսուրսների հոսքը դեպի բարձր գնահատվող օգտագործման ոլորտ, կարող է ստեղծվել գոյություն ունեցող ռեսուրսների արժեքի բարձրացում:

8. Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է: 

Տնտեսագիտական մտածողությունը գիտական մտածողություն է: Տնտեսագիտության տեսության օգտակարությունը ապացուցում է հետագա հետևանքները կանխատեսելու իր իրականությամբ; Տնտեսագետները տնտեսագիտական տեսությունը զարգացրել են՝ օգտագործելով հիմնական կանխադրույթները՝ վերլուծելու համար, թե ինչպես խթանները կներգործեն որոշում կայացնողների վրա, և համեմատելով վերլուծությունն իրական իրադարձությունների հետ: Եթե իրադարձություններն իրական աշխարհում համընկնում են տեսության հետ, մենք ասում ենք, որ տեսությունն ունի կանխատեսող արժեք և այսպիսով, արժեքավոր է:
Այսպիսով, տնեսագիտության տեսությունը կարող է փորձարկվել՝ համեմատելով իր կանխատեսումներն իրական աշխարհի իրական պայմանների փոփոխությունների հետ: Ինչպես տիեզերքը լաբորատորիա է աստղագետների համար, այպես էլ իրական տնտեսական աշխարհը տնտեսագետների համար:


Աղբյուր՝  «Տնտեսագիտություն», Ջ. Դ. Գոռթնի, Երևան, 1999 





Комментариев нет:

Отправить комментарий