12.21.2014

Ժամանակակից գնաճի տեսություն. Ֆիլիպսի կոր



Գնաճի գործընթացը պատկերող ամենաարդյուավետ եղանակը մշակել է ամերիկացի տնտեսագետ Ա.Վ. Ֆիլիփսը` գնահատելով աշխատավարձի գնաճի որոշիչները: Ըստ Ֆիլիփսի, երբ տնտեսության մեջ գործազրկության մակարդակը ցածր է, աշխատավարձը հակված է բարձրանալու և հակառակը: Պատճառը այն է, որ վարձատրության բարձրացման համար աշխատավորների գործադրած ճնշումն ավելի թույլ է, երբ այլ աշխատանքի դիմաց քիչ հնարավորություն կա, և բացի այդ վարձատրության բարձրացման պահանջներին ձեռնարկությունների դիմադրողականությունը ավելի ուժեղ է, երբ շահույթը ցածր է:
Ֆիլիփսի կորը օգտակար է գործազրկության և գնաճի կարճաժամկետ հեռանկարի փոփոխություններն ուսումնասիրելու համար: (Տե'ս գծապատկերում).

Գծանկարի հորիզոնական առանցքը ներկայացնում է գործազրկության մակարդակը: Ձախակողմյան ուղղահայաց սանդղակը ներկայացնում է գների տարեկան աճի չափը: Աջակողմյան ուղղահայաց սանդղակը ցույց է տալիս աշխատավարձի աճի չափը: Երբ Ֆիլիփսի կորի վրայով շարժվում ենք ձախ` կրճատելով գործազրկությունը, կորով պատկերված գների և վարձատրության աճի չափը մեծանում է:

Կորի հիմքում ընկած է գնաճի մի կարևոր թվաբանություն: Ենթադրենք աշխատանքի արտադրողականությունը (յուրաքանչյուր աշխատողին ընկնող արտադրանքը) համաչափորեն աճում է տարեկան երկու տոկոսով, և ձեռնարկությունները գները սահմանում են աշխատուժի միջին ծախսի հիման վրա, այնպես, որ գները փոխվում են միավոր արտադրանքի համար աշխատուժի միջին ծախսի չափով: Եթե աշխատավարձն աճում է 6 տոկոսով, իսկ արտադրողականությունը 2տոկոսով, ապա աշխատուժի միջին ծախսը կաճի 4 տոկոսով, դրանով պայմանավորված գները նույնպես կաճեն 4 տոկոսով:

Գնաճի չափը=աշխատավարձի աճ-արտադրողականության աճ
Ֆիլիփսի կորը պատկերում է գնաճի «փոխհատուցման» տեսությունը: Այս տեսության համաձայն երկիրը կարող է գնել գործազրկության ավելի ցածր մակարդակ, եթե ցանկանում է վճարել ավելի բարձր գնաճի գինը: Փոխհատուցման պայմանները տրված են Ֆիլիփսի կորի թեքությամբ: (Տե'ս գծապատկերը)

Ֆիլիփսի կորը ցույց է տալիս, որ գնաճը և գործազրկությունը հակադարձ համեմատական են: Աջակողմյան ուղղահայաց առանցքի վրա գտնվող վարձատրության փոփոխման սանդղակը գնաճի ձախակողմյան սանդղակից բարձր է աշխատանքի միջին արտադրողականության ենթադրյալ աճի երկու տոկոսի չափով:

Комментариев нет:

Отправить комментарий