Տարիներ շարունակ Հայաստանը գտնվում էր ծանր ընտրության առջև:
Մի կողմից ասիացի հայերիս համար խիստ ազատատենչ և դեմոկրատ գաղափարներով առաջնորդվող
Եվրամիությունն էր, մյուս կողմից հին ու բարի Սովետական Միությունը հիշեցնող` Մաքսային
Միությունը: Երկու ճանապարհներն էլ խոստումնալից էին, երկուսի առաջարկած առավելություններից
էլ ուզում էինք օգտվել, բայց հանգամանքները ստիպեցինք մեզ ընտրել դրանցից մեկը: Եվրամիություն թե Մաքսային Միություն երկընտրանքը վերջապես ստացավ իր հանգուցալուծումը: 2013 թվականի
սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, ՀՀ նախագահը ստորագրեց Մաքսային Միությանն անդամակցելու
համաձայնագիրը: Որոշումը հակասական կարծիքներ առաջացրեց բնակչության շրջանում, բայց
երևույթին օբյեկտիվ գնահատական տալու համար, նախ պետք է հասկանալ` ինչ է Մաքսային Միությունը և ուսումնասիրել Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, տնտեսական, քաղաքական,
գաղափարային ասպեկտներից:
«Մաքսային Միություն կամ ԵվրԱզԷՍ»-ը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի նպատակն է միության անդամ երկրների միջև ստեղծել մի այնպիսի միասնական տնտեսական մեխանիզմ (ընդհանուր շուկա), որը կխթանի միության անդամ բոլոր երկրների տնտեսական զարգացմանը: «Մաքսային Միություն» գաղափարի հիմքում ընկած է տնտեսական շահը, դա է միավորում միության ներկայիս և անդամակցության թեկնածու անդամներին, բայց Հայաստանի դեպքում Մաքսային Միությանն անդամակցելը ունի ոչ միայն տնտեսական այլև քաղաքական և մշակութային շարժառիթներ: Փորձենք խոսել Մաքսային Միության տնտեսական ասպեկտի մասին, ներկայացնելով երևույթի դրականն և բացասականը: Մաքսային Միությանն անդամակցելու թերևս ամենամեծ տնտեսական շարժառիթը միության տարածքում ազատ առևտրային գոտու ձևավորումն է: Համաձայն պայմանագրի նախնական դրույթների, Մաքսային Միության անդամ երկրներում ձևավորվելու է ազատ առևտրային գոտի, ինչը նշանակում է, որ միության անդամ երկրների միջև վերացվում է ներմուծվող ապրանքների մաքսատուրքը, հարկերը, առևտրային քանակական սահմանափակումները: Ազատ առևտրային գոտու ընձեռած հնարավորությունները տարածվում են բոլոր ապրանքատեսակների վրա, բացառությամբ գյուղմթերքի: Ազատ առևտրային գոտին ինքնին ենթադրում է երկու դրական փոփոխություն: Լրացուցիչ մաքսատուրք չվճարելը իջեցնում է ապրանքի ինքնարժեքը, ինչն էլ հանգեցնում է ապրանքի շուկայական գնի նվազման և հաշվի առնելով այն, որ Հայաստան մտնող պարենային ապրանքների մեծ մասը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, ապա Մաքսային Մությանն անդամակցելուց, և ազատ առևտրային գոտում հայտնվելուց հետո, երկրում կնվազեն ՄՄ անդամ պետություններից ներմուծվող պարենային ապրանքների գները: Միության տարածքում ազատ առևտրային գոտին վերացնում է ցանկացած տիպի առևտրային սահմանափակումները, դա իր հերթին կնպաստի երկրի արտահանման ծավալների ավելացմանը, հատկապես, որ ՀՀ-ում արտադրվող պարենային ապրանքները պահանջարկ ունեն և իրացվում են ռուսական շուկայում: Ազատ շուկայական հարաբերությունները վերաբերվում են միայն Մաքսային Միության անդամ երկրներին, բայց դա ամենևին չի նշանակում, որ Մաքսային Միության անդամ երկրները չեն կարող առևտրային հարաբերություններ ունենալ միության ոչ անդամ երկրների հետ: Հայաստանը իրավունք ունի լրացուցիչ դրույթ ավելացնել ՄՄ-ի հետ կնքած համաձայնագրի մեջ, որտեղ կամրագրվի միության տարածքից դուրս` այլ պետությունների հետ առևտրային հարաբերություններ ծավալելու իրավունքը: Սա ինքնին պատասխան է այն խնդրին, որ ՄՄ-ին անդմակացելուց հետո երկրում կավալենան Եվրամիությունից ներմուծվող ապրանքների գները: Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամ պետություն է, ինչը նշանակում է, որ Հայաստանը իրավասու է բարենպաստ ռեժիմով առևտրային հարաբերություններ վարել այլ երկրների հետ, այս հանգամանքը նույնիսկ շահեկան է ՄՄ պետությունների համար, քանզի միության տարածքում արտադրված ապրանքները կարող են Հայաստանի միջոցով, մատչելի եղանակով արտահանվել համաշխարհային շուկա: Այժմ մենք լիարժեք չեն օգտագործում ԱՀԿ-ից ստացված առևտրային իրավունքները, արտադրական փոքր ծավալների և եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ապրանքների արտադրության պատճառով, իսկ ՄՄ-ին անդամակցությունը ինքնըստինքյան մեծացնում է Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող ապրանքների ծավալը (չնայած, արտահանվող ապրանքները ոչ միայն հայկական այլև ՄՄ պետությունների արտադրանք կլինեն): Հաշվի առնելով Հայաստանի արտադրական ծավալներն ու հնարավորությունները` եվրոպական մեծ և մրցակցային շուկան, առանց ՄՄ-ի օգնության, անհասանելի երազանք է մեր տնտեսության համար, իսկ ռուսական շուկայում մենք աշխատել կարող ենք: ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսության մեջ շատ մեծ է, որովհետև ՀՀ-ի խոշոր առևտրային կազմակերպությունները («Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլցանցեր», ատոմակայան, Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ, «ՎիՎասել ՄՏՍ», «Բի-լայն») գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձեռքում: Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների 90%-ը, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 11%-ը, գալիս է ՌԴ-ից: Մեծ է նաև Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը, իսկ Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում, ակընկալվում է, որ ներդրումների ծավալը կհասնի 2-5մլրդ ԱՄՆ դոլարի: Ըստ ԱՎԾ-ի (ազգային վիճակագրական ծառայություն) տվյալների Հայաստանից երկարաժամկետ մեկնողների 75%-ը արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած 25%-ը արևմտյան այլ երկրներ: Մեծ է նաև Հայաստանից Ռուսաստան կարճաժամկետ մեկնողների թիվը, որը կազմում է ընդհանուր մենողների 95%-ը: Հայաստանից արտագաղթող հայերի մեծ մասը, իրենց աշխատանքային գործունեությունը ծավալում են ՌԴ-ում, ՄՄ-ին անդամակցելը փոխում է նրանց կարգավիճակը Ռուսաստանում` աշխատանքային միգրանտներից դարձնելով դաշնակից պետության լիիրավ քաղաքացիներ: Մաքսային Միությունը շահեկան ընտրություն է ոչ միայն համընդհանուր շահի` պետության, այլև առանձին քաղաքացիների համար:

Երկար տարիներ ձգվող հայ-ադրբեջանական
հակամարտությունը հեռու է հանգուցալուծման ճանապարհից: Երկու երկրների միջև հարաբերությունները
կարելի է վերագրել որպես սառը պատերազմ, որում ամեն վայրկյան կարող են վերսկսվել ռազմական
գործողությունները: Ադրբեջանի կողմից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտելը, ստիպում
է աչալուրջ լինել երկրի անվտանգության հարցում, որում մեծ դերակատարում ունի ռուսական
կողմը: Ռուսաստանից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը պարզապես անհրաժեշտ
է Հայաստանին (անվտանգության նկատառումներից
ելնելով, ռազմական օգնության չափը տեղեկատվական աղբյուրներում նշված չէ), որովհետև, երբ համեմատում ես Հայաստանի և Ադրբեջանի ռազմական
ռեսուրսները, պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2014թվականի Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմելու
3.7 մլրդ ԱՄՆ դոլար, ավելի շատ, քան Հայաստանի Հանրապետության ողջ պետական բյուջեն:
Ռուսաստանը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Հայաստանի հյուսիս-արևմտյան
սահմանը պաշտպանվում է ռուսական ռազմաբազաների կողմից, Ռուսաստանը Հայաստանին տրամադրում
է ոչ միայն ռազմամթերք, այլև մարդկային ռեսուրսներ, բայց դա բոլորովին չի խանգարում,
որ նույն ժամանակահատվածում, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառի շուրջ 1մլրդ ԱՄՆ դոլարի
զենք: Գուցե դրանով Ռուսաստանը հավասարակշռում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հնարավորությունները` այդպիսով կանխարգելելով պատերազմը, կամ գուցե ամրապնդում է իրենից` Հայաստանի կախվածությունը:
Սա մի փոքր վիճելի հարց է, բայց եթե օրերից մի օր Ադրբեջանը որոշի պատերազել Հայաստանի
դեմ, միակ երկիրը, որ գուցե մտածի Հայաստանին աջակցելու մասին կլինի Ռուսաստանը, անդամակցելով
Մաքսային Միությանը այդ տեսանկյունից մենք ավելի ինքնավսհատ կլինենք: Ի՞սկ Եվրամիությունը:
Ի՞նչ կարող է տալ մեզ Եվրամիությունը, կեղծ ժողովրդավարություն ու հորինված արժեքներ,
որոնք այնքան տեղի ու անտեղի խոսվելով, կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը: Գուցե
եվրոպամեդ հայերին հիացնում են Եվրամիության դրոշի դեղին աստղերը ու այն հեքիաթները,
որ այնտեղ ծառերի վրա, մրգերի փոխարեն ոսկի է աճում, իհարկե ոչ: Մի գուցե մտածենք,
թե ինչպես եվրոպական երկրները հասան զարգացվածության այդ մակարդակին և հետևություններ
անենք, թե դեռ ինչեր ունենք անելու, կամ ընդհանրապես կգա մի օր, որ մենք էլ կունենանք
այն, ինչ ունեն Եվրոպական երկրները: Գուցե ոչ, կամ էլ շատ հեռու ապագայում: Արժեքների
ընկալումն է ուրիշ, ինչքան էլ փորձենք, եվրոպական դեմոկրատիան մեզ համար չի: Նշանակություն
չունի ԵվրԱզԷՍ, թե Եվրամիություն, մեկ է, երկուսից էլ կախվածություն ենք ունենալու, երկուսի
համար փոքր ու ոչինչ չփոխող երկիր ենք, ուղղակի մի տարբերություն կա, մեր հլու-հնազանդության
համար, Մաքսայինից նյութական փոխհատուցում կստանանք, Եվրամիությունից` դժվար թե…
Աղբյուրը`Մերի Թելունց բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий