Շուրջ տաս դար առաջ, 1095 թվականին, Սրբազան Հռոմեական կայսրության
(Գերմանիայի, Իտալիայի, Բուգունդիայի թագավորություն) և Ֆրանսիայի թագավորության գլխավոր
դերակատարմամբ տեղի ունեցավ Եվրոպայում քրիստոնեական պատմության ամենամեծ շարժումը`Խաչակրած
արշավանքը: Մոտ 200 տարի շարունակված արշավանքի նպատակն էր ազատագրել մուսուլմանների
իշխանության տակ գտնվող Սուրբ երկիրը`Երուսաղեմը (ներկայիս Իսրայելը), որը գրավված էր
դեռ Արաբական խալիֆաության ժամանակներից:
1118 թվականին, խաչակիր ասպետի դիմակի տակ, արշավանքներին միացան
այսպես կոչված «մուրացիկ ասպետները», ովքեր Հռոմի Պապի հովանավորությունը վայեյելով
շատ շուտով «մուրացիկ ասպետներից» դարձան տամպլիեռներ: Նրանք չէին ենթակրվում թագավորին,
հաշվետու էին մինայն Հռոմի Պապին, ազատված էին բոլոր տեսակի հարկերից և ունեին
ֆինանսական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Խաչակրած արշավանքների մասնակիցները,
լինեին նրանք սովորական գյուղացի, ասպետ, թե հոգևորական, ունենում էին որոշակի արժեք
ունեցող իրեր (որով կարելի էր ապրանքափոխանակություն կատարել), որը արշավանքի ընթացքում
կարող էին կորցնել: Այս խնդիրը կարգավորելու համար տամպլիեռները առաջարկում էին իրենց
«բանկային» ծառայությունը, վերցնելով արշավողի գումարը՝ փոխարենը կտրոն տալով: Կտրոնով
հնարավոր էր ձեռք բերել ցանկացած ապրանք, բայց թե որտեղից` որոշում էին տամպլիեռները:
Կտրոնների վրա կար գրություն, որում նշված էր, թե ինչքանի ապրանք կարելի է ձեռքբերել
կտրոնով, ինչպես նաև կնիք` ասպետի մատնահետքով: Այդպես անվտանգ էին արշավականների միջոցները,
իսկ բարտերը իրականացվում էր ավելի հեշտ: Իհարկե այս ծառայությունը անվճար չէր, տամպլիեռները
իրենց մատուցած ծառայության համար վերցնում էին կոմիսիոն կանխավճար, բացի այդ, տամպլիեռական
գանձարան էր ուղղվում մահացած արշավականների միջոցները: Տամպլիեռները մտածում էին նաև
փող չունեցող արշավականների մասին: Նրանք գնում կամ գրավ էին վերցնում ասպետների ֆեոդալական
կալվածքը՝ նախորոք հաշվարկելով
հողի, բերքի և սպասվելիք եկամտի արժեքը՝ վճարելով ասպետին
ընդհանուր գումարի 2/3 մասը: Գումարը տրամադրում էին կտրոնի տեսքով, և նույնիսկ վերցնում
էին լրացուցիչ վճար կատարված ծառայության դիմաց: Որպեսզի ցույց տան, որ վաշխառու կամ
ուրիշի փողերի հաշվին հարստացող չեն, տամպլիեռները իրենց հաճախորդներից վերցնում էին
ընդհանուր գումարի 10%-ը, մինչդեռ հրեա վաշխառուները գանձում էին 40%-ից ոչ պակաս:
Պապի որոշմամբ ասպետները պարտքը վճարել չկարողանալու դեպքում՝ կարող էին սառեցնել հրեա
պարտատերերի պարտքը, բայց տամպլիեռների պարտքը չվճարելը չէին կարող: Երբեմն ասում են,
որ տամպլիեռների կողմից տրամադրված կտրոնները կարելի է համարել համար առաջին թղթադրամները,
բայց դա այդքան էլ այդպես չէ: Դեռ հին ժամանակներից մարդիկ ապրանքափոխանակություն իրականացնելու
համար ստեղծել էին համըդհանուր արժեքներ, որոնցով հնարավոր կլիներ ձեռք բերել տարբեր
տեսակի ապրանքեր: Տարբեր տարածաշրջաններում այդ ապրանքները տարբեր էին, որոշ շրջաներում
ապրանքի գինը որոշվում էր կենդանու մորթով, ոսկի դրամներով: Վերջապես ստեղծվեցին առաջին
մետաղադրամները, որոնց մաքրությունը որոշելու համար, մարդիկ դրանք տանում էին ոսկերիչների
մոտ, վերջիններս ոսկու փոխարեն տրամադրում էին անդորագրեր: Երբ հաճախորդին պետք էր
գնումներ կատարել նա վերադրաձնում էր անդորագիրը, փոխարենը՝ ստանում իր գումարը: Ժամանակի
ընթացքում անդորագրերը մտան շրջանառության մեջ: Մարդիկ գնումներ կատարում էին հենց
անդորագրերի միջոցով, իսկ ոսկին մնում էր ոսկերիչների մոտ: Վերջիներս գանձարանի հաշվին
կրկնապատկում էին իրենց միջոցները՝ ոսկին վարկ տալով մարդկանց, փոխարենը իհարկե տոկոսավճարներ
ստանալով: Բայց ոսկին գանձարանում անսպառ չէր, և ոսկերիչները հնարեցին մի նոր եղանակ,
գանձարանում ոսկու քանակը մեծացնելու համար, խոստանալով ավելի շատ հետ վերադարձնել,
քան տվել է ոսկերիչին ավանդատուն: Այսպես ստեղծվեցին «վարկ» և «ավանդ» հասկաությունները:
Այսպես անդորագրերը դարձան առաջին դրամները, իսկ ոսկերիչները և տամպլիեռները՝ առաջին
բանկիրները:
Տեքստը ռուսերեն տարբերակով տրամադրեց`Ա.Տիգրանյանը
Աղբյուրը`Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий