4.17.2014

Բաժին 1. Հաշվապահական հաշվառման միջավայրը





Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման գրանցման և ընդհանրացման համակարգ է՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ հաշվարկման միջոցով:

1.      Հաշվապահական հաշվառման տարրեր
ա)Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է, որից ակնկալվում է ստանալ տնտեսական օգուտներ, որոնք կներհոսեն կազմակերպություն:
բ)Պարտավորությունը կազմակերպության ներկա պարտականությունն է`որպես կատարված գործառնությունների արդյունք, որի կատարումը ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսաաական օգուտներ մարմնավորող արտահոսքի:
գ)Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են, պարտավորությունները հանելուց հետո: Սեփական կապիտալի մեծությունը կախված է ակտիվների և պարտավորությունների գումարից:
դ)Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների աելացումն է, որը տեղի է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման ձևով, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի (բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճ):
ե)Ծախսը հաշվատու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի, նվազման կամ նոր պարտավորությունների առաջացման, կամ ներկա պարտավորությունների արժեքի աճի ձևով, որը հանգեցնում է սեփական կապիտալի նվազման (բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապիտալում բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի):

Ընթացիկ ակտիվներ
Կազմակերպության ակտիվը պետք է դասակարգի որպես ընթացիկ, երբ՝
ա)ակնկալվում է ակտիվն իրացնել կամ մտադիր է այն վաճառել կամ սպառել՝ իր սովորական գործառնական փուլի ընթացքում:
բ)պահում է ակտիվը հիմնականում առևտրային նպատակով:
գ)ակնկալում է ակտիվն իրացնել հաշվետու ժամանակաշրջանից հետո տասներկու ամսվա ընթացքում:
դ)ակտիվը դրամական միջոց է կամ դրամական միջոցների համարժեք, բացառությամբ երբ ակտիվի փոխանակումը կամ օգտագործումը՝ պարտավորություն մարելու նպատակով, սահմանափակված է հաշվետու ժամանակաշրջանից հետո նվազագույն տասներկու ամիսների ընթացքում:

Ակտիվներն ըստ գործառույթի
Ոչ ընթացիկ
Ընթացիկ
·         Հող
·         Շենք
·         Շինություն
·         Սարքավորումներ
·         Գույք
·         Տրանսպորտային միջոցներ
·         Ներդրումներ
·     Պաշարներ
·     Դեբիտորային պարտքեր
·     Տրված կանխավճարներ
·     Դրամական միջոցներ
·     Ներդրումներ

Ակտիվներն ըստ գործառույթի
Նյութական
Ոչ նյութկան
Ֆինանսական և այլն
·         Հող
·         Շենք
·         Շինություն
·         Սարքավորումներ
·         Գույք
·         Տրանսպորտային միջոցներ
·         Ֆիրմային անուններ
·         Համակարգչայի ծրագրեր
·         Լիցենզիաներ
·         Բանաձևեր, նախագծեր
·   Ներդրումներ
·   Հետաձգված հարկային ակտիվներ

Պարտավորություններն ըստ գործառույթի
Ոչ ընթացիկ
Ընթացիկ
·   Երկարաժամկետ վարկեր և փոխառություններ
·   Հետաձգված հարկային  պարտավորություններ
·   Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
·         Կարճաժամկետ վարկեր և փոխառություններ
·         Կրեդիտորական պարտքեր
·         Ստացված կանխավճարներ

2.      Ֆինանսական հաշվառման ձևերը և նպատակները
Ֆինանսական հաշվառման բնութագիրը
Ֆինանսական հաշվառումը տեղեկատվական համակարգ է, որը տվյալներ է հաղորդում վեց հիմնական հաշվետվությունների միջոցով:
ա)Ֆինանսական վիճակի մասի հաշվետվություն:  Արտացոլում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը, սեփական կապիտալի, ակտիվների և պարտավորությունների հիման վրա:
բ)Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն: Արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները, եկամուտների և ծախսերի հիման վրա:
գ)Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն: Արտացոլում է կազմակերպության սեփական կապիտալի հոդվածների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարշը հաշվետու շրջանում
դ)Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն: Արտացոլում է դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակշրջանում:
ե)Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ: Ներառում է ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, սեփական կապիտալի փոփոխությունների մասին հաշվետվություն և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն:
զ)Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն: Ֆինանսական հաշվետվությունների հետընթաց վերահաշվարկ, կամ ֆինանսական հաշվետվությունների հոդվածների վերադասակարգում:
Ակտիվները (ակտիվ) = Սեփական կապիտալ + Պարտավորություններ (պասիվ)

3.      Ֆինանսական և կառավարչական հաշվառում
Հաշվապահական տեղեկատվություն տարբեր օգտագործողների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ օրինաչափ է նրանց բաժանել երկու խմբի.
ա)ներքին օգտագործողներ, օգտագործողներ կազմակերպության կազմում, որտեղ իրականացվում է հաշվառումը:
բ)արտաքին օգտագործողներ, կազամակերպության կազմում չգտնվող օգտագործողներ:

Ֆինանսական հաշվառում

Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացնումն են:

Ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ օգտագործոներին տեղեկատվությամբ ապահովելն է, տնտեսական որոշումներ կայացնելու համար:


Ֆինանսական տեղեկատվության օգտագործողները
·         Ներկա և պոտենցյալ ներդրողներ
·         Կառավարչական անձնակազմ և աշխատողներ
·         Պետական մարմիններ
·         Մատակարարներ և այլ կրեդիտորներ
·         Փոխատուներ
·         Հասարակություն
·         Ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներ

Կառավարչական հաշվառում
Կառավարճական հաշվառումը համակարգ է, որը մի կազմակերպության շրջանակներում նրա կառավարչական անձնակազմին ապահովում է, իչպես կազմակերպությանմ որպես մեկ ամբողղջության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ: Այն անհրաժեշտ է կառավորղ անձնակազմին իրենց գործունեությունը ծավալելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий