2.03.2014

Նախագիծ 1. Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ:

Նախագծի իրականացումը ենթադրում է սովորողի կողմից ներկայացված հասկացությունների յուրովի մեկնաբանություն և ներկայացում՝ փաստարկված և հիմնավորված օրինակներով:
Նախագծային աշխատնքին ուղեկցող տնտեսագիտական հասկացություններ:


Պահանջմունքներ
(Մասլոուի բուրգ)

Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում

Հարգանք,    ինքնահարգանք

Սոցիալական      պատկանելություն

Անվտանգություն       և            ապահովություն

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ



Բարիքներ:
Բարիքները մարդու պահանջմունքների բավարարմանն ու օգտակարության ստացմանն ուղղված միջոցներն են

·       Նյութական, ոչ նյութական
  • Անձնական, հասարակական, արտադրական
  • Վերջնական սպառման, միջանկյալ սպառման
  • Տնտեսական, ոչ տնտեսական (ազատ) բարիքներ 

Մարդկային պահանջմունքները անսահման են, իսկ դրանց բավարարման համար անհրաժեշտ միջոցները սահմանափակ:

Ռեսուրսները անհրաժեշտ բարիքների արտադրության համար օգտագործվող միջոցների, գործոնների ամբողջությունն է:
  •     Բնական, մարդկային, մարդու կողմից ստեղծված ֆիզիկական ռեսուրսներ
  •     Վերականգնվող, չվերականգնվող


Արտադրությունը բարիքների ստեղծման նպատակով արտադրության գործոնների միացմանն ուղղված մարդու նպատակաուղղված գործունեությունն է:

Արտադրության գործոններ.
  •        Հող
  •        Կապիտալ
  •        Աշխատուժ
  •        Ձեռներեցություն






Комментариев нет:

Отправить комментарий