2.18.2014

Պահանջարկի և առաջարկի տեսություն

Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են և ի վիճակի են գնել առկա շուկայական գնի պայմաններում, կամ պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ գնողունակ պահանջմունքն է: Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը և հակառակ, գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:




Օգտակարություն և սահմանային օգտակարություն

  • Բարիքի օգտակարությունը մարդու այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունն է:
  • Բարիքի վերջին միավորով բավարարվածության աստիճանը սահմանային օգտակարությունն է:

Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ

  • Եկամտի փոփոխություն
  • Սպառողական ճաշակի փոփոխություն
  • Գնորդների քանակ
  • Փոխկապակցված բարիքներ
  • Սպասումներ

Պահանջարկի առանձգականությունը
Պահանջարկի առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցության աստիճանը պահանջարկի մեծության վրա:
Պահանջարկի առանձգականության տեսակները

  • Առանձգական
  • Ոչ առանձգական
  • Միավոր առանձգական
Պահանջարկի առանձգականության գործակիցը =պահանջարկի փոփոխությունը %-ներով/գնի փոփոխությունը %-ներով

Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանականում է և կարող է արտադրել, ներկայացնելով վաճառքի`շուկայական գնի պայմաններում: Բարիքի գնի աճի պարագայում ավելանում է դրա առաջարկը, իսկ նվազման պարագայում`նվազում: Այս հանգամանքը ունի շատ պարզ բացատրություն: Արտադրողները ցանկանում են արտադրել և առաջարկել շուկայում բարձր գնով ավելի շատ ապրանք, քան կանեին ցածր գնի պայմաններում: 


Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոններ
  • Ռեսուրսների գին
  • Տեխնոլոգիաներ
  • Հարկեր և դոտացիաներ
  • Արտաքին ազդեցություններ կամ այլ ապրանքների գներ
  • Շուկայում վաճառողների քանակ, այլ արտադրողի մուտք կամ ելք
  • Բնական գործոններ`արտակարգ իրավիճակներ
Առաջարկի առանձգականությունը
Առաջարկի առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցությունը առաջարկի մեծության վրա: Առանձգականության տեսակներն են`
  • Առանձգական
  • Ոչ առանձգական
  • Միավոր առանձգական
Առաջարկի առանձգականության գործակիցը=առաջարկի փոփոխությունը %-ներով/գնի փոփոխությունը %-ներով:

Հավասարակշռության գին
Երբ առաջարկը և պահանջարկը հավասարվում են, ձևավորվում է հավասարակշռության գին: Գինն ունի հավասարակշռվելու գործառույթ: 


Комментариев нет:

Отправить комментарий