2.11.2014

Տնտեսական բարիքների շրջապտույտ


Գոյություն ունեն ռեսուրսների բաշխման տրամագծորեն տարբեր երկու հիմնական համակարգեր.

  1. Վարչահրամայական կամ կենտրոնացված համակարգ, որի դեպքում ռեսուրսների օգտագործման և ապրանքների բաշխման որոշումները ընդունվում են կենտրոնական կամ միասնական մամնի կողմից,
  2. Շուկայական համակարգ, որի դեպքում նշված որոշումները կայացնում են առանձին տնտեսական գործակալներ:
    Կենտրանացված տնտեսությունում ի՞նչ, ինչպե՞ս և ո՞ւմ հարցերի պատասխանը և որոշումները կայացնում է պետությունը, իսկ շուկայական տնտեսությունում նման կառույցներ չկան և տնտեսվարողները (տնտեսական գործակալները) իրենց որոշումները կայացնում են սեփական շահերից ելնելով: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս է կարգավորվում տնտեսությունը այս դեպքում: Պարզվում է, որ գների միջոցով: Փորձենք կառուցել շուկայական տնտեսության մի պարզ մոդել և ուսումնասիրենք, թե ովքե՞ր են այս մոդելի մասնակիցները կամ տնտեսական գործակալները և ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Հիմնական տնտեսական գործակալներն են արտադրողները (ձեռնարկություններ կամ ֆիրմաներ), և սպառողները (տնային տնտեսություններ):
       Նշենք, որ շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականությունն է: Աշխատանքը պատկանում է այն կրողին՝ մարդուն, հողը՝ հողի սեփականատիրոջը, ձեռնարկությունեն էլ ունեն իրենց սեփականատերերը և այլն: Այսպիսով յուրաքանչյուր տնային տնտեսություն հանդիսանում է արտադրության որոշակի գործոնի սեփականատեր, ընդ որում այս ռեսուրսների մի մասը տնային տնտեսությունը հենց ինքն էլ սպառում է: Մնացած մասը տնային տնտեսությունը դուրս է բերում շուկա վաճառքի: Շուկայում այս ռեսուրսների գնորդները ֆիրմաներն են, որոնք օգտագործելու են այլ շուկաներում, որտեղ էլ գնորդներ են հանդիսանալու տնային տնտեսությունները: Արդյունքում ստեղծվում է փակ ցիկլ: 







Комментариев нет:

Отправить комментарий