Գլխավոր գիրքը պարունակում է բազմաթիմ հաշիվներ: Կրկնակի գրանցման
որոշ ասպեկտները հասկանալու համար անհրաժեշտ է տարբերակել`
- Մշտական հաշիվներ
- Ժամանակավոր հաշիվներ
Յուրաքանչյուր ակտիվի, ինչպես նաև յուրաքանչյուր պարտավորության
համար կան առանձին հաշիվներ: Կան նաև սեփական կապիտալը ներկայացնող մի քանի հաշիվներ:
Այս հաշիվը դասակարգվում է որպես «մշտական», քանի որ հաշվետու
տարվա վերջում գրանցամատյանի հաշվի վրա եղած դրամական մնացորդը (հաշվեմնացորդը) փոխանցվում
է հաջորդ հաշվետու տարի: Մի տարվա վերջնական հաշվեմնացորդը (սալդոն) դառնում է հաջորդ
տարվա սկզբնական հաշվեմնացորդը:
Հաշվի առեք, որ «ծախսերի» համար կլինեն գրանցամատյանային բազմաթիվ
հաշիվներ: Դրա պատճառն այն է, որ անհրաժեշտ է վարել առանձին հաշիվ յուրաքանչյուր տեսակի
ծախսեի համար (վարչական և իրացման ծախսեր),
ինչպես օրինակ`էլեկտականության, աշխատավարձի, վարձակալության, ապրանքների ձեռբերման
և այլ ծախսերի համար: Եթե ձեռնարկատիրության եկամուտները ստացվում են տարբեր տեսակի
գործարքներից, օրինակ ապրանքների իրացումից կամ շինությունների վարձակալությունից,
ապա յուրաքանչյուր գործարքի համար բացվում են եկամուտների առանձին հաշիվներ:
Այս հաշիվները դասակարգվում են որպես «ժամանակավոր», որովհետև
դրանցում ընդգրկվում են միայն մեկ հաշվետու տարվա կուտակված ֆինանսական տվյալները:
Հաշվետու տարվա վերջում մնացորդները փոխանցվում են գրանցամատյանի մեկ հաշվի վրա (կարող են գրանցվել որպես ակտիվ, պարտավորություն,
կամ սեփական կապիտալ), որը կոճվում է ֆինանսական
արդյունք, իսկ այս հաշվի զուտ հաշվեմնացորդը փոխանցվում է չբաշխված շահույթի հաշվին,
որը մշտական հաշիվներից մեկն է:
Գրանցման և հաշվապահական հաշվառման ցիկլի քայլեր
Քայլ 1. Ձեռք բերել, կամ ստեղծել սկզբնական կաշվապահական հաշվառման փաստաթուղթ
յուրաքանչյուր գործառնության համար. Սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակներն
են` վճարման հանձնարարագիր, հաշիվ ապրանքագիր, գնման ակտ, դրամարկղի մուտքի և ելքի
օրդերներ (հիշարար օրդեր) և այլն:
Քայլ 2. Յուրաքանչյուր
գործառնությունը գրանցեք սկզբնական հաշվապահական հաշվառման գրքրերում (մեմորիալ օրդերում)`նախքան
գլխավոր գիրք մուտքագրելը. Յուրաքանչյուր գործառնության գրանցնումը սկզբնական հաշվապահական
հաշվառման գրքերում (մեմորիալ օրդերում) կատարվում
է ժամանակագրական կարգով:
Քայլ 3. Տեղեկատվությունը հաշվապահական հաշվառման սկզբնական գրքից (մեմորիալ օրդերում) փոխանցել
գլխավոր գիրք. Գլխավոր գիրքն ունի առանձին հաշիվ (սովորաբար առաջին էջի վրա) յուրաքաչնյուր տեսակի գործառնության համար
(ինչպիսին են իրացումը, գրասենյակային ծախսերը,
զանազան ակտիվներ և պարտավորություններ): Գլխավոր գրքում բոլոր գրանցումները կատարվում
են կրկնակի գրանցման եղանակով: Սա նշանակում է, որ մի գործառնությունը գրվում է երկու
հաշվում, մի դեպքում որպես կրեդիտ, մյուսում որպես դեբետ: Գլխավոր գիրքը յուրաքանչյուր
տիպի գործառնության վերաբերվող ֆինանսական տվյալների կուտակման և պահպանման միջոց է,
որը ձեռնարկությանը հնարավորություն է տալիս պատրաստելու պարբերական ֆինանսական հաշվետվություններ:
Քայլ 4. Ստուգեք գլխավոր գրքում գրանցումների թվաբանական ճշտությունը` կազմելով
փորձնական հաշվեկշիռ. Այս գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր միջանկյալ հաշվետու
ժամանակաշրջանի վերջում (սովորաբար միջանկյալ
ամսվա վերջում): Փորձնական հաշվեկշիռը կրկնակի գրանցման գործընթացի կատարման ճշտությունը
ստուգելու միջոց է: Այն նաև հիմք է հանդիսանում ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու
համար:
Քայլ 5. Պատրաստեք և մուտքագրեք վերջնական ճշգրտումները. Յուրաքանչյուր
հաշվետու ժամանակաշրջանի վերջում անհրաժեշտություն է առաջանում կատարել որոշ հաշվապահական
ճշգրիտ գրանցումներ: Այդ գրանցումները կոչվում են «վերջնական ճշգրտումներ»:
Քայլ 6. Կազմեք ճշգրտված փորձնական հաշվեկշիռ. Ճշգրտված փորձնական
հաշվեկշիռը հիմնված է առաջին փորձնական հաշվեկշռի և վերջնական ճշգրտումների վրա: Այն
հիմք է հանդիսանում երկու հիմնական հաշվետվությունների (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության և ֆինանսական վիճակի մասին հաշվետվության)
կազման համար:
Քայլ 7. Կատարեք ժամանակավոր հաշիվները (ծախսեր և եկամուտներ) փակող գրանցումներ
և կազմեք ֆինանսական հաշվետվություններ. Տեղափոխեք բոլոր ծախսերն
ու եկամուտները կրկնակի գրանցման միջոցով 331 «ֆինանսական
արդյունք» հաշիվը, որի հիման վրա կազմեք ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Տեղափոխեք հաշվետու տարվա զուտ շահույթը Սեփական կապիտալում փոփոխությունների մասին
հաշվետվություն, ավելացնելով այն նախորդ տարիներին կուտակված շահույթին: Այդ գումարից
հանեք շահաբաժինները և ստացված մնացորդը գրանցեք ֆինանսական վիճակի մասին հաշվետվության
կուտակված շահույթի տողում: Ճշգրտված փորձնական հաշվեկշռի ակտիվների, պարտավորությունների
և կապիտալի մնացորդները տեղափոխեք ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն: Դրամական
միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը սովորաբար կազմվում է ֆինանսական վիճակի մասին
հաշվետվություններում և ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունում պարունակվող
տեղեկությունների վերախմբավորման միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий