3.03.2014

Տնտեսության պետական կարգավորում (ՏՊԿ):


Շուկայական տնտեսության հիմնական բնութագրիչները.
  • Ազատ ձեռնարկատիրության իրավունք,
  • Արտադրության միջոցների նկատմամբ սեփականության բազմազանություն,
  • Շուկայական գնագոյացում՝ պահանջարկի և առաջարկի հիման վրա,
  • Տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերություններ, 
  • Պետության նվազագույն միջամտություն տնտեսությանը:
Շուկայական տնտեսության հիմնական առավելությունները.
  • Ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • Գործունեության ճկունություն,
  • Գիտատեխնիկական առաջընթացի խթանում,
  • Ապրանքների որակի բարձրացման խթանում:
Շուկայական տնտեսության հիմնական թերությունները.
  • Արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելիությունը,
  • Հանրային ծառայությունների բացակայություն,
  • Տեղեկատվության ձեռքբերման անհամաչափություն,
  • Սոցիալական հիմնախնդիրների առկայություն, 
  • Մենաշնորհների (մոնոպոլիաների) առկայություն:
Շուկայական տնտեսության թերություններից բխող հիմնախնդիրները.
  • Գործազրկություն,
  • Բարձր գնաճ,
  • Ցածր տնտեսական աճ,
  • Սոցիալական բևեռացում և աղքատություն,
  • Ներքին արտադրության փոքր ծավալներ,
  • Գլոբալ հիմնախնդիրներ
  • և այլն:
Տնտեսական ներկա հինախնդիրները ՀՀ-ում.
  • Գործազրկության բարձր մակարդակ. ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների գործազրկությունը կազմել է 18,64: Այս ցուցանիշը իրականում ավելի բարձր է, քանի որ պետական վիճակագրությունը ներկայացվում է միայն գրանցված գործազուրկների քանակը:
  • Գնաճը պետության կողմից կառավարելի չէ,
  • Տնտեսական աճի տեմպերը ցածր են. մինչճգնաժամային (մինչև 2008թ.)  մակարդակի համեմատ ՀՆԱ-ի աճի տեմպերը կրկնակի ցածր են:
  • Արտահանման և ներմուծման բացասական սալդոն.Ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանմանը,
  •  Մենաշնորհների դերը տնտեսությունում բաձր է,
  • Աղքատների և ծայրահեղ աղքատները կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 30%-ը, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շատ ցածր է:
Պետության հիմնական տնտեսական գործառույթները.
  • Հանրային ծառայությունների (հասարակական բարիքների) ապահովում,
  • Արտաքին ազդեցությունների նկատմամբ տնտեսության խոցելիության նվազում և դրական ազդեցությունների խթանում,
  • Տեղեկատվության անհամաչափության հաղթահարում,
  • Եկամուտների վերաբաշխում,
  • Հիմնական հետազոտությունների  իրականացում:
Տնտեսության պետական կարգավորման հիմնական ուղղությունները.
  •  Հարկաբյուջետային քաղաքականություն. այս քաղաքականությունը կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն են՝ կապված պետական ծախսերի, հարկային քաղաքականության և պետական բյուջեի հաշվեկշռի (պակասորդ, հավելուրդ) փոփոխության հետ՝ նպատակ հետապնդելով տնտեսությունում ապահովել լրիվ զբաղվածություն և բարձր տնտեսական աճ,
  • Դրամավարկային քաղաքականություն. այս քաղաքականությունը միջոցառումների ամբողջություն է ուղղված երկրում փող քանակի, տնտեսության վարկավորման հնարավորությունների և տոկոսադրույքների կարգավոմանը՝ որոշակի մակրոտնտեսական նպատակների հասնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий