3.16.2014

Հարկաբյուջետային քաղաքականություն




Պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից մեկը հարկաբյուջետային քաղաքականությունն է:
Հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն են՝ կապված պետական ծախսերի, հարկային քաղաքականության և պետական բյուջեի հաշվեկշռի փոփոխության հետ՝ նպատակ հետապնդելով տնտեսությունում ապահովել լրիվ զբաղվածություն և բարձր տնտեսական աճ:
Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական գործիքներն են.

  • Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա կարող է ազդել երկու հիմնական ուղություններով եկամտային (եկամտային գործիք) քաղաքականությամբ և ծախսային քաղաքականությամբ (ծախսային գործիք):
  • Տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է ազդել և ամբողջական պահանջարկի վրա (կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածներում ծախսային և եկամտային քաղաքականություններով) և ամբողջական առաջարկի վրա (միջին ժամկետում եկամտային քաղաքականությամբ (հարկային բարեփոխումներ)):
Ամբողջական պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից տարբերում ենք հարկաբյուջետային քաղաքականության երեք ուղղություններ՝ խթանող, զսպող և չեզոք:
  • Խթանող հարկաբյուջետային քաղաքականության (էքսպանսիա) կարճ ժամանակահատվածում նպատակ է հետապնդում չեզոքացնել տնտեսության անկման ցիկլի բացասական հետևանքները և ենթադրում է պետական ծախսերի ավելացում, հարկերի նվազեցում կամ վերջիններիս համատեղ իրականացում:
  • Զսպող հարկաբյուջետային քաղաքականության (ռեկրեսիա) նպատակ է հետապնդում կարճ ժամկետում սահմանափակել տնտեսական վերելքը և ենթադրում է պետական ծախսերի կրճատում, հարկերի ավելացում կամ վերջիններիս համատեղ իրականացում:
  • Չեզոք քաղաքականության ընթացքում պետության միջամտությունը տնտեսական գործառույթներին մինիմալացված են և պետությունը դիտորդի կարգավիճակում է:
Պետական բյուջեն  համապետական ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները արտացոլող ծրագիր է: 
Պետական բյուջեի հիմնական եկամտատեսակներն են հարկերը, տուրքերը, ոչ հարկային եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները:
Հարկերը , վճարումներ են, որոնք պարտադիր կարգով վճարում են իրավական և ֆիզիկական անձինք, անհատները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և այլն: Հարկերի միջոցով պետությունը ներգործություն է ունենում տնտեսության վրա: 
/յուրաքանչյուր հարկատեսակ բովանդակում է պարտադիր տարրեր, որոնք ցույց են տալիս թե ով է հանդիսանում վճարողը, այսինքն հարկման  սուբյեկտը (աշխատող, ձեռնարկություն, ժառանգորդ և այլն), թե որն է հարկման օբյեկտը (աշխատավարձ, եկամուտ, շահույթ), թե ինչ միավորով է չափվում հարկման օբյեկտը և որքան է հարկային դրույքաչափը:
Հիմնական հարկատեսակներն են ուղղակի և անուղղակի հարկերը:
Ողղակի հարկերը գանձվում են պետության կողմից հարկատուի եկամուտներից և ունեցվածքից: Դրանց աղբյուրը հանդիսանում են եկամուտը և հարկատուի ունեցվածքի արժեքը:
Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների գների և ծառայությունների սակագերի վճարման վրա որպես հավելուրդ: Անուղղակի հարկերը կախված չեն եկամուտներից և ունեցվածքի արժեքից: Անուղղակի հարկերը բաժանվում են հետևյալ ձևերի՝  ակցիզային, ֆիսկալային, մենատիրական և մաքսատուրքային:

Պետական բյուջեից ծախսերի կատարման հիմնական ուղղությւններն են պետական ապարատի պահպանումը, պետության պաշտպանությունն ու անվտանգությունը, սոցիալական ոլորտը, տնտեսության զարգացմումը, զանազան ֆոնդերի ձևավորումը և այլն:
Ըստ տնտեսական ուղղվածության պետական ծախսերը կատարվում են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձերի վճարման, նպաստների և թոշակների վճարման նախկինում վերցված պարտքերի տոկոսների վճարման, կապիտալ ծախսերի իրականացման, ֆինանսական աջակցության և այլ նպատակներով:
Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի միջև բացասական տարբերությունը անվանում են բյուջեի պակասուրդ, իսկ դրական տարբերությունը՝ բյուջեի հավելուրդ:
Գոյություն ունեն պակասուրդի ֆինանսավորման երկու հիմնական աղբյուրներ.
  • Ներքին աղբյուրներ, այդ թվում դրամավարկային էմիսիա (փողի տպում) և ներքին պարտքի թողարկում (պետական պարտատոմսեր), 
  • Արտաքին աղբյուրներ կամ արտաքին աշխարհից միջոցների ներգրավում (արտաքին պարտք):
Հայաստան:

Комментариев нет:

Отправить комментарий