Բանկային համակարգ: Կենտրոնական և առևտրային բանկեր:
Անկախ տարբեր երկրներում բանկային համակարգի կազմակերպման կառուցվածքային բազմազանությունից, բոլորին հատուկ է միատեսակ, գլխավոր սկզբունք՝ երկմակարդակ կառուցվածք: Բանկային համակարգի վերևի կամ 1-ին մակարդակում Կենտրոնական բանկերն են կամ մեկ Կենտրոնական բանկն (ԿԲ) է: ԿԲ-ն, առանց բացառության, բոլոր երկրներում գործում է որպես պետական օրգան՝ կոչված կարգավորելու երկրի դրամավարկային տնտեսությունը և համակարգելու առևտրային բանկերի ամբողջ համակարգի գործունեությունը: Բանկային համակարգի 2-րդ մակարդակում գտնվում են առևտրային կամ գործարար բանկերը և այլ ֆինանսական հաստատություններ:
Որպես կանոն ԿԲ-ն ենթարկվում է իշխանության օրենսդրական և ոչ թե գործադիր իշխանությանը: Նրանց փոխգործունեությունը սահմանված է օրենսդրական ակտերով, որոնց համապատասխան էլ ԿԲ-ն հանդիսանում է ինքնավար, անկախ հաստատություն: Եվ միայն մի քանի շատ կարևոր հարցեր կարող են իրականանալ օրենսդրական իշխանությունների որոշումների հիման վրա:
ԿԲ-ն դա կառավարության բանկն է, եթե տնային տնտեսությունները և ձեռնարկությունները իրենց հաշիվները պահում են առևտրային բանկերում, ապա կառավարությունն իր հաշիվը պահում է ԿԲ-ում: Հաճախ ԿԲ-ն համարում են պետական բանկ, այն սովորաբար կիսապետական հաստաություն է: ԿԲ-ն ստեղծվում է առևտրային բանկերի պահուստներից, կառավարման տեսակետից նա իսկապես համապետական խնդիր է լուծում: Այդ պատճառով ԿԲ-ի նախագահը նշանակվում է երկրի նախագահի կողմից և նրա խորհուրդը ինքնուրույն, անկախ մարմին է: ԿԲ-ն հանդես է գալիս որպես առևտրային բանկերի վերահսկիչ, նրանց համար խաղի կանոնների սահմանող և վերահսկող: ԿԲ-ն բանկերի բանկն է. դա նշանակում է, որ այն հանդես է գալիս մի կողմից առևտրային բանկերի համար ավանդների պահող, մյուս կողմից որպես վարկատու : Դրա համար ասում են, որ ԿԲ-ն վերջին ատյանի վարկատուն է: ԿԲ-ն ձևավորում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը բաղկացած է 7 անձից՝ Կենտրոնական բանկի նախագահ, նախագահի տեղակալ և խորհրդի 5 անդմաներ: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ 5 տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի ֆունկցիաները:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը բաղկացած է 7 անձից՝ Կենտրոնական բանկի նախագահ, նախագահի տեղակալ և խորհրդի 5 անդմաներ: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ 5 տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի ֆունկցիաները:
- ԿԲ-ի ամենագլխավոր ֆունկցիան փողի էմիսիան է (փողի տպումը և բաց թողումը շրջանառության մեջ): Այդ իրավունքն ունի միայն ԿԲ-ն:
- ԿՆ-ն գործարար բանկերից ընդունում է անտոկոս ավանդներ պարտադիր պահուստների ձևով և անհրաժեշտության դեպքում նրանց կարող է վարկ տրամադրել:
- ԿԲ-ն պահում է բյուջեի հաշիվը, ուստի կարճ ասում ենք, որ կառավարության ֆիսկալ (հարկաբյուջետային) գործակալն է: ԿԲ-ն զբաղվում է նաև գանձապետական պարտատոմսերի իրացումով, այն վերահսկում է առևտրային բանկերին, տալիս լիցենզիաներ:
- ԿԲ-ն ձևավորում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, վերահսկում և համակարգում առևտրային բանկերի գործունեությունը:
- ԿԲ-ն միջազգային փողի շուկայում կարող է հանդես գալ և՛ որպես վաճառող, և որպես գնորդ և համակարգել առևտրային բանկերի արտասահմանյան գործունեությունը:
ԿԲ-ի դերը չի սահամանափակվում միայն փողի շուկան կարգավորելով, այն նաև մեծ դեր ունի ազդելու ազգային արդյունքի ծավալի վրա, վարելով համապատասխան դրամավարկային քաղաքականություն:
Առևտրային բանկեր:
Դրամավարկայաին քաղաքականությունը միջոցառումների ամբողջություն է որն ուղղված է երկրում փողի քանակի, տնտեսության վարկավորման հնարավորությունների և տոկոսադրույքների կարգավորմանը՝ որոշակի մակրոտնտեսական նպատակների հասնելու համար:
Դրամավարկային քաղաքականությունը իրականացվում է երկրի կենտրոնական բանկի կողմից,որը նույն կարգի մակրոտնտեսական քաղաքականություն է, ինչպես հարկաբյուջետային քաղաքականությունը:
Դրամավարկային քաղաքականության հիմնական և հեռահար նպատակներն են.- կայուն տնտեսական աճի ապահովում,
- լրիվ զբաղվածության ապահովում,
- գների կայուն մակարդակի պահպանում,
- երկրի կայուն վճարային հաշվեկշռի պահպանում:
Դրամավարկային քաղաքականության իրականացման ժամանակ կան նաև միջանկյալ նպատակներ, որոնք հանգեցնում են վերջնական նպատակների իրագործմանը
Միջանկյալ նպատակներ.
- փողի առաջարկի կարգավորում,
- տոկոսադրույքի կարգավորում,
- արտարժույթի կարգավորում:
Նշված նպատակներին հասնելու համար, գոյություն ունեն 2 տիպի լծակներ կամ գործիքներ՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի լծակներ են օրինակ վարկերի սահմանափակումը, արտարժույթի կուրսի ֆիքսումը, կոշտ փողի քաղաքականությունը և այլն: Բայց այդպիսի լծակները բնորոշ չեն ժողովրդավարական և շուկայական տնտեսության հիմունքներով առաջնորդվող երկրներին: Շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական երկրներում կիրառվում են դրամավարկային քաղաքականության անուղղակի լծակներ.
- պարտադիր պահուստային նորմայի փոփոխություն,
- զեղչադրույքի կամ վերաֆինանսավորման դրույքի փոփոխություն,
- գործարքներ բաց շուկայում:
Պարտադիր պահուստային նորմա: Պարտադիր պահուստը օրենքով սահմանված փողի հանրագոււմար է, որը հավասար է սեփական պարտավորոււթյան որոշակի տոկոսին, որը բանկը պետք է պահի ԿԲ-ում
Комментариев нет:
Отправить комментарий