Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական
կառույցների,
պետությունների
կողմից
իրականացվող
դրամական
փոխանցումները`
մի
երկրից
մյուսը
կոչվում
է
տրանսֆերտ:
Սրանք
ոչ
առևտրային
նպատակով
տրվող
գումարներ
են,
որոնք
չեն
հետապնդում
շահույթ,
տրվում
են անհատույց և անվերադարձ:
Հարկ
է
տարանջատել
երկու
տեսակի
տրանսֆերտներ`
պետական
և
մասնավոր:
Պետական
տրանսֆերտ
է
կոչվում
պետությունների
միջև
միմյանց
տրամադրող
դոտացիանները,
որոնք
նախապես
ամրագրվում
են
դոտացիա
տրամադրող
պետության
տվյալ
տարվա
պետական
բյուջեով:
Պետական
տրանսֆերտ
է
համարվում
նաև
միջազգային
ֆինանսական
կառույցների
կողմից
տվյալ
երկրին
անհատույց
տրամադրվող
գումարները,
ինչպես
նաև
միջազգային
կազմակերպություններին
անդամակցության
վճարները:
Որպես
պետական
տրանսֆերտ,
պետությանն
ուղարկվող
գումարները
համարվում
են
պետության
սեփականությունը:
Պետությունը
ազատ
է
դրանք
տնօրինել
ցանկացած
ոլորտում`
տնտեսության
զարգացում
ապահովելու
համար
(եթե
իհարկե
ֆինանսավորող
երկիրը
կամ
կազմակերպությունը
չի
նշել,
թե
հատուկ
որ
ոլորտին
պետք
է
տրամադրվեն
իր
տրամադրած
միջոցները):
Այլ
է
իրավիճակը
մասնավոր
տրանսֆերտի
դեպքում:
Մասնավոր
տրանսֆերտ
է
կոչվում,
մեկ
այլ
երկրից
ֆիզիկական
և
իրավաբանական
անձանց
կողմից
բնակչությանն
ուղարկված
դրամական
փոխանցումները:
Դրանք
բնակչության
պատկանող
միջոցներ
են,
սակայն
պակաս
նշանակություն
չունեն
տնտեսության
մեջ:
Պետությունը
հարստանում
է
յուրաքաչնյուր
տրանսֆերտով:
Երկրում
ավելանում
է
շրջանառվող
փողը,
կայունանում
է
ազգային
արժույթը,
շուկայում
մեծանում
է
պահանջարկը,
ինչը
հանգեցնում
է
ապրանքների
և
ծառայությունների
սպառման
աճին,
գնողունակության
բարձրացմանը:
Տրանսֆերտները
ժամանակավոր
կայունացնում
են
երկրի
տնտեսությունը
և
դրանց
ազդեցությունը
հատկապես
փոքր
և զարգացող տնտեսություն
ունեցող
պետությունների
վրա
շատ
մեծ
է:
Հայաստանը
նույնպես
գտնվում
է
տնտեսական
զարգացման
փուլում,
ուստի
մեր
պետության
համար
տրանսֆերտների
առկայությունը
ոչ
միայն
կարևոր,
այլև
պարտադիր
նախապայման
է:
2013թվականի
ընթացքում
Հայաստանի
Հանրապետություն ոչ կոմերցիոն (առևտրային)
նպատակով,
(միայն
ֆիզիկական
անձանց
կողմից)
առտերկրից
դրամական
փոխանցումների
տեսքով
ստացված
գումարի
չափը
կազմում
է
1մլրդ
869,7մլն
ԱՄՆ
դոլար
(գումարի
չափը
տարեցտարի
մեծանում
է,
նախորդ
տարվա
համեմատ
թիվն
աճել
է
11%-ով):
Եթե
այս
թվին
գումարենք
նաև
պետական
տրանսֆերտները,
ապա
ստացված
թիվը
գրեթե
հավասար
կլինի
2014թվականանի
պետական
բյուջեի
եկամուտներին
և
երկրի
ՀՆԱ-ի
15%-ին:
Հայաստան
մտնող
մասնավոր
տրանսֆերտների
մոտ
90%-ը
ուղարկվում
է
Ռուսաստանի
Դաշնությունից,
6% ԱՄՆ-ից, իսկ մնացած
4%-ը
այլ
պետություններից`Ղազախստան,
Ուկրաինա,
Գերմանիա:
Մեծ
է
նաև
պետական
տրանսֆերտների
ազդեցությունը:
Այսօր
Հայաստանը
չի
կարող
գոյատևել
առանց
տրանսֆերտների,
բայց
դա
ամենևին
չի
նշանակում,
որ
տրանսֆերտների
առկայությունը
միայն
դրական,
իսկ
դրանցից
այդքան
կախում
ունենալը
նորմալ
երևույթ
է:
Որքան
կարևորություն
ունեն
տրանսֆերտները
տնտեսության
մեջ,
այդքան
մեծ
է
պետության
խոցելիությունը
և
այլ
երկրների
տնտեսություններից
կախվածությունը:
Ինչպես
նշեցի,
մասնավոր
տրանսֆերտների
90%-ը
ուղարկվում
է
Հայաստան
ՌԴ-ից, պարզ է որ այդ գումարները
ուղարկում
են
ՌԴ-ում ապրող,
ազգությամբ
հայ`
աշխատանքային
միգրանտները:
Երևույթը
բացասական
է
նրանով,
որ
ռուսական
ռուբլու
արժեզրկումը
զգալի
վնաս
կարող
է
հասցնել
Հայաստանի
տնտեսությանը: Ռուսական
ռուբլու
արժեզրկման
պարագայում
կիջնի
այն
հայաստանցիների կենսամակարդակը,
ովքեր
ապրում
են
ռուսաստանաբնակ
հարազատների
կողմից
դրամական
փոխանցումների
հաշվին,
իսկ
դա
կանխելու
համար
Հայաստանի
կառավարությունը
ոչինչ
անել
չի
կարող:
Հայաստանի
տնտեսության
խոցելիությունը
բարձր
է,
դիմադրողականությունը`
ցածր:
Ի՞նչ
կլինի
եթե
օրերից
մի
օր
արտերկրում
ապրող
աշխատանքային
միգրատները
որոշեն
փող
չուղարկել
իրենց
հարազատներին,
կամ
հայաստանաբնակ
հարազատներն
էլ
մի
օր
արտագաղթեն
երկրից:
Դժվար
է
ասել,
թե
ինչ
կլինի,
բայց
հաշվի
առնելով
այն,
որ
Հայաստանը
օրական
լքում
է
450մարդ
և
որոնց
60%-ը
արտագաղթում
է
ընտանիքով,
մշտական
բնակության
և
Հայաստան
չվերադառնալու
պայմանով,
ապա
մի
քանի
տարի
հետո
Հայաստանը
տրանսֆերտների
կարիք
չի
ունենա:
Այդ
ժամանակ
մեր
տնտեսությունը
զերծ
կմնա
արտաքին
ազդեցությունից,
շենքերը
կապրեն
ուրախ
և
երջանիկ:
Իհարկե
սա
վերաբերվում
է
ապագային,
այժմ
ուրախանալ
պետք
չէ,
որովհետև
մեզ
սպասում
են
դեռ
պետական
տրանսֆերտներից
առաջացած
հետևանքները:
Այս
դեպքում
խնդիրը
ավելի
լուրջ
է,
քան
առաջինում:
Եթե
մասնավորի
պարագայում,
մենք
կարող
էին
հույս
դնել
մեր
հայրենակիցների
առատաձեռնության
և
հարազատին
օգնելու
պատրաստակամության
վրա,
ապա
պետական
տրանսֆերտների
դեպքում
մենք
ոչինչ
անել
չենք
կարող:
Պետությունները
որոնք
անհատույց
(բայց
շահախնդիր)
օգնում
են
Հայաստանին
հիմնականում
ԱՄՆ-ն և ՌԴ-ն են: Իհարկե
նրանց
օգնությունը
միայն
ազգերի
միջև
խաղաղության
և
եղբայրական
հարաբերությունների
հաստատմանն
ուղղված
քայլ
չէ,
այլ
ունի
ավելի
խոր`քաղաքական
նկատառումներ:
Ռուսաստանից
Հայաստանին
ուղարկվող
օգնության
համար
մենք
ստիպված
ենք
միշտ «ենթարկվել
և
չջղայնացնել» մեր ավագ եղբայր
Ռուսաստանին:
Մենք
դաշնակից
ենք
նրա
համար
Կովկասում
և
այլընտրանք
չունեցող
անդամ
Մաքսային
միությունում:
ԱՄՆ-ն օգնում
է
Հայաստանին
որպեսզի
չճանաչի
հայոց
ցեղասպանությունը,
այդպիսով
գոհացնելով
կոնգրեսի
հայամետ
անդամներին,
չնայած
անդամները
կարծես
արդեն
գոհացել
են.
2015թվականին
ԱՄՆ-ից Հայաստանին
տրվող
անհատույց
օգնության
չափը
նվազելու
է
30%-ով,
35.7մլն
ԱՄՆ
դոլարից
դառնալով
24.7մլն
ԱՄՆ
դոլար:
Այսօր
նվազել
է
ԱՄՆ-ից Հայաստանին
տրվող
օգնության
չափը,
վաղը
կարող
է
ընդանրապես
չլինել,
նույնը
կարող
է
լինել
և
Ռուսաստանի
հետ,
իսկ
մենք
պետք
է
ապավինենք
ճարահատյալ
բարերարների
օգնությանը:
Պետությունը
միայն
մասնավոր
տրանսֆերտներից
հարստացել
է
1,8մլրդ
դոլարով,
փոխարենը
կորցրել
է
ավելի
քան
150 հազար
մարդ:
Ստացվում
է
Հայաստանը
լքած
աշխատանքային
միգրանտները
աշխատում
են
ոչ
միայն
իրենց,
այլ
մի
ողջ
պետության
համար,
քայքայումից
փրկելով
երկրի
տնտեսությունը:
Ահա
թե
ինչու
է
ՀՀ
կառավարությունը
հումորով
վերաբերվում
արտագաղթի
նման
հուզառատ
թեմայի
և
դրա
կանխարգելմանն
և
վերացման
ուղղված
միջոցառումները
այդպես
էլ
մնում
են,
որպես
«իրականացվելիք»
նախագծեր`
սփյուռքի
նախարարության
սեղանին:
Արտագաղթը
հանգեցնելու
է
հայ
էթնոսի
ոչնչացմանը…
Комментариев нет:
Отправить комментарий