Շուրջ հինգ դար
առաջ`16-րդ դարում, իսպանացի տնտեսագետ, փաստաբան Խուան դը Մատենսոնը ստեղծեց տնտեսության
կառուցվածքի մի այնպիսի մոդել, որի հիմքում ընկած էր արտադրողների միջև մրցակցությունը,
որը պետք է խթաներ տնտեսության զարգացմանը:
Տնտեսության հիմքում նադրեց շուկայում առաջարկը և պահանաջարկը, քանզի կարծում էր, որ
այս երկու հասկացություններն էին ձևավորում շուկան և շուկայական գինը: Դարեր առաջ ստեղծված
այս տնտեսական համակարգը մինչ այժմ համարվում
է երբևէ ստեղծված ամենաարդյունավետ տնտեսական մոդելը, որը, չնայած իր թերություններին և դրանցից բխող հիմնախնդիրներին, պետության կողմից ճիշտ կարգավորման դեպքում կարող է զարգացած տնտեսության հիմք դառնալ:
Շուկայական տնտեսության գլխավոր բնութագրիչը ազատ
ձեռնարկատիրության իրավունքն է: Ձեռնարկատիրական գործունեություն կարող են ծավալել բոլորը և բնականաբար, որքան շատ են շուկայում արտադրողները այնքան մեծ է մրցակցությունը, ինչը հանգեցնում է սպառողի համար երկու
դրական փոփոխության` ապրանքի որակի բարձացման
և շուկայական գնի նվազման: Իհարկե, գործնականում
ամեն ինչ այսքան արդար ու իդեալական
չէ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ ավելի մեծ ռեսուրսներ
ունեցող ձեռնարկատերերը շուկայից դուրս
են հանում ավելի փոքր ձեռներեցներին` ի վերջո շուկայում
մենաշնորհ ստանալով: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության միջամտությունը,
որը պետք է կարգավորիչ դեր
ունենա, երբ տնտեսությունում բևեռացում է նկատվում: Պետության գործառույթը այս դեպքում
հարկաբյուջետային քաղաքականություն
վարելն է: Պետությունը պետք է օժանդակի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` սուբսիդիաներ
և դոտացիաներ տրամադրելով
(սա հարկաբյուջետային քաղաքականության խթանող ուղղությունն է), և հակառակը, մեծացնի
այն ձեռնարկությունների հարկերը, որոնք
ենթական են շուկայում մենաշնորհ դառնալու (զսպող ուղղություն):
Շուկայական տնտեսության թերություններից մեկը հանրային ծառայությունների բացակայությունն
է: Շուկան գտնվում է մասնավորի ձեռքում և բնականաբար, իր անձնական շահույթը հետապնդող ձեռներեցը չի մտածի
հանրային շահի մասին, առավել ևս դա ապահովելու համար չի վճարի իր գրպանից: Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն պետական կառույցներ
(թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն) որոնք ապահովում են հանրային ծառայությունների
աշխատանքը:
Հայաստանի Հանրապետությունը
սահմանադրությամբ հռչակվեց շուկայական տնտեսությամբ կառավարվող երկիր, անկախացումից
հետո միայն: Սեփականության պետական ձևից անցումը սեփականության բազմաբնույթ (մասնավոր)
ձևին մեծ փոփոխություն էր մինչ այդ Խորհրդային Հայաստանի վարչահրամայական (պլանային)
տնտեսության համար: Թվում էր, թե տնտեսական մոդելի փոփոխությունը պետք է զարգացում
ապահովեր Հայաստանի տնտեսությանը, բայց, ինչքան էլ որ ցավալի է, Հայաստանը, քաղեց երբևէ
ստեղծված ամենալավ տնտեսական համակարգի միայն թերությունները: Այդ են վկայում ՀՀ-ում
տնտեսական հիմնախնդիրները, որոնք գնալով ավելանում են: Թերևս ՀՀ-ում ամենամեծ հիմնախնդիրը
գործազրկության բարձր մակարդակն է, որը 2013 թվականին կազմել է
շուրջ 18.64%: Այս թիվը իրենից ներկայացնում է միայն գրանցված գործազուրկների քանակը,
հետրաբար այն իրականում ավելի մեծ է: Գործազրկությունը
ունի տնտեսական և սոցիալական հետևանքներ: Եթե գործազրկությունը երկրում մեծանում է1%-ով,
ապա իրական ՀՆԱ-ի աճը նվազում է 2%-ով: Շուկայում
նվազում են սպառողները, ինչը հանգեցնում է արտադրական ծավալների կրճատման, ընդ որում
կրկնակի: Գործազրկությունը հանգեցնում է աղքատության, երկրում աղքատները և ծայրահեղ
աղքատները կազմում են ընդհանուր բնակչության 30%-ը, նույն ժամանակահատվածում Հայաստանի
ամբողջ ՀՆԱ-ի 70%-ը տնօրինվում է 40 ընտանիքի կողմից: Ահա այստեղից
էլ բխում է Հայաստանի տնտեսության երկրորդ հիմնախնդիրը` մենաշնորհների (մոնոպոլների)
առկայությունը: Մենաշնորհ է կոչվում այն երևույթը, երբ շուկայում արտադրողը մրցակից
չունի, նա է թելադրում գինը, որակը, և թե ինչպիսին կլինի ապրանքը և ինչ գնով կվաճառվի
շուկայում, կախված է արտադրողի բարեխղճությունից: Սպառողը այդ դեպքում այլընտրանք չունի
և ստիպված է բավարարվել նրանով, ինչ կա շուկայում: Իսկ մնացած արտադրողները պարզապես
հնարավորություն չունեն շուկա մտնելու: Իրականում մենաշնորհ չի կարող լինել առանց պետական
«աջակցության»: Պետությունը չի խանգարում (եթե իհարկե չի էլ օժանդակում) երկրում մենաշնորհների
առաջացմանը, այժմ Հայաստանում մենաշնորային դիրք ունեցող հայտնի օլիգարխները շատ հանգիստ
խուսափում են հարկերից և օգտվում սպիտակ օձիգավորների աջակցությունունից: Իրականում
նրանք չէին կարող մենաշնորհ դառնալ, եթե չունենային քաղաքական էլիտայի`պետական հովանավորությունը: Բնականաբար, այս պայմաններում տնտեսական աճի մասին
խոսելն անիմաստ է: Երկրում մենաշնորհը հանգեցնում է նրան, որ գնաճը պետության կողմից
կառավարելի չէ (2013-ին գնաճը կազմել է 6.8%): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմում
է ավելի պակաս քան 3000 դոլարը, համեմատության համար նշեմ որ ԱՄՆ-ում այս թիվը մեծ
է մեր թվից շուրջ 15 անգամ, այն կազմում է 45000 դոլար: Հայաստանում սալդոն միշտ բացասական
է, ներմուծումը երեք անգամգերազանցում է արտահանումը, երկրի արտադրական ծավալները շատ
ցածր են, որովհետև Հայաստանում գրեթե բոլոր խոշոր արտադրական ճյուղերը
գտնվում են այլ պետությունների ձեռքում: Հայաստանում առևտրաշրջանառությունը կենտրոնացված
է Երևանում, մասնավորապես Երևանի կենտրոնում, իսկ մնացած քաղաքները զրկված են զարգացման
հեռանկար ունենալու հնարավորությունից: Այժմ փորձեր են իրականացվում երկրի տնտեսական
կենտրոնը Դիլիջան տեղափոխելու համար, բայց դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է:
Ըստ Forbes ամսագրի Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում
գրավում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը: Հետազոտությունը իրականացվել է` հաշվի
առնելով երկրում մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական աճի կանխատեսումները:
Իսկ ի՞նչ է անում մեր պետությունը այս «պատվաբեր»
կոչումից ազատվելու համար, գուցե՞ գերադասում է լինել առաջինը նույնիսկ այս ասպարեզում,
կամ վարկանիշ է էլի, թող բարձր լինի: Ստացվում է մենք քաղում ենք շուկայական տնտեսության
միայն թերությունները, մեր երկրում ո'չ ազատ մրցակցություն կա, ո'չ շուկայում արտադրողների
բազմազանություն, շուկայական գինն էլ… է, ո՞վ գիտի` ով է որոշում, մենք դրա հետ կապ
չունենք: Գուցե ժամանակն է վերադառնալու հին ու բարի պլանային տնտեսությանը…
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий