Ընտրել ճիշտ պատասխանը:
1. Ինչ տեղի կունենա, եթե երկրում կտրուկ մեծանա շրջանառվող դոլարի քանակությունը:
ա)Դա կհանգեցնի
դրամի նկատմամբ, դոլարի արժեզրկման:
բ)Դա կհանգեցնի դոլարի նկատմամբ, դրամի արժեզրկման:
գ)Դա կհանգեցնի դրամի նկատմամբ, դոլարի կուրսի
բարձրացման:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
2. Երկրում սալդոն բացասկան է, ի՞նչ է դա նշանակում:
ա)Արտահանումը գերազանցում
է ներմուծմանը:
բ)Ներմուծումը գերազանցում
է արտահանմանը:
գ)Ներմուծումը և արտահանումը
հավասարակշռված են:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
3. Ինֆլացիայի դեպքում
ա)Գներն աճում են, փողը
կայունանում:
բ)Գներն նվազում են, փողը
արժեզրկվում:
գ)Գներն նվազում են, փողը
կայունանում:
դ)Գներն աճում են, փողը
արժեզրկվում:
4. Նշվածներից, ո՞րը ԿԲ-ի գործառույթ չէ:
ա)Փողի էմիսիա:
բ)Առևտրային բանկերի համար,
վարկային և ավանդային գործարքների տոկոսադրույքի սանդղակի սահմանում:
գ)Քաղաքացիներին վարկավորումև
ավանդագրում:
դ)Գների կայուն մակարդակի
ապահովում:
5. Բյուջեն հավասարակշռված է, երբ
ա)Նախատեսվող եկամուտները
մեծ են նախատեսվող ծախսերից:
բ)Նախատեսվող եկամուտները
փոքր են նախատեսվող ծախսերից:
գ)Նախատեսվող եկամուտները
և ծախսերը հավասարակշռված են:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
6. Թվարկվածներից, ո՞րը փողի կարևոր գործառույթ չէ:
ա)Կուտակման միջոց լինելը:
բ)Արժեքի չափման միջոց
լինելը:
գ)Բարերարության միջոց
լինելը:
դ)Փոխանակման միջոց լինելը:
7. Երբ որև ապրանքի քանակը նվազում է, իսկ գինն աճում, արդյունքում
ավելի քիչ մարդիկ են գնում դրանք: Այս սահմանումը ցույց է տալիս
ա)Գների բաշխիչ գործառույթը:
բ)Շուկայի վերահսկողության
աստիճանը մի քանի մարդու կողմից:
գ)առաջարկի օրենքը:
դ)Պահանջարկի օրենքը:
8. Առաջարկի փոփոխության պատճառ կարող է լինել
ա)Արտադրության սահմնային
ծախքերի փոփոխությունը:
բ)Արտադրողների թվի փոփոխությունը:
գ)Սպասումների փոփոխությունը:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
9. Արտադրության գործոններն են
ա)Մարդկային ռեսուրսները:
բ)Բնական ռեսուրսները:
գ)Կապիտալային ռեսուրսները
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
10. Շուկայական տնտեսական համակարգում, ապրանքի կամ ծառայության
գինը
ա)Գումարի այն չափն է,
որը սահմանում է ՊԵԿ-ը (պետական եկամուտների կոմիտե):
բ)Գումարի այն չափն է,
որն իր մեջ ներառում է ապրանքի ինքնարժեքը և արտադրողի եկամուտը:
գ)Գումարի այն չափն է,
որ սպառողները գնողունակ են վճարել:
դ)Այն գումարի չափն է, որով ապրանքը վաճառվում
է շուկայում:
11. Ձեռներեցը
այն մարդն է, ով
ա)Ունի ձեռնարկատիրական
գործունեությամբ զբաղվելու իրավունք:
բ)Տնտեսական ռիսկի է դիմում,
ապրանքների և ծառայությունների արտադրության և իր անձնական շահույթը ստանալու համար:
գ)Ով զբաղվում է ձեռնարկատիրական
գործունեությամբ, հանրային շահի համար:
դ)Ով ունի ձեռնարկատիրությամբ
զբաղվելու համար անհարժեշտ գիտելիքներ:
12. Գնորդը ապառիկ ձեռք բերեց $250 արժողությամբ հեռուստացույց,
որի դիմաց պետք է մեկ տարի, յուրաքանչյուր ամիս վճարի իր աշխատավարձի 20%-ը: Որքան
գնորդը պետք է վճարի հեռուստացույցի համար, եթե իր աշխատավարձը կազմում է $125:
ա) $250
բ) $350
գ) $300
դ) $225
13. Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, նշանակում է
ա)Ցանկացած ոք, ֆինանսական
հնարավորություններ ունենալու դեպքում կարող է ձեռ բերել կազմակերպության բաժնետոմսերը:
բ)Կազմակերպության բաժնետերերից
բացի, ուրիշ ոչ ոք չի կարող ձեռ բերել կազմակերպության բաժնետոմսերը:
գ)Բաժնետոմսերի ձեռբերման
որևէ սահմանափակում չկա:
դ)Բաժնետոմսերի գինը որոշում
են կազմակերպության բաժնետերերը:
14. Շուկայական տնտեսության հիմնական բնութագրիչներն են
ա)Ազատ ձեռնարկատիրական
իրավունք:
բ)Տնտեսվարող սուբյեկտերի
միջև ազատ մրցակցություն:
գ)Շուկայում գնագոյացում
առաջարկի և պահանջարկի հիման վրա:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
15. Նվազագույն սպառողական զամբյուղը
ա)Սպառողական ապրանքների
և ծառայությունների նվազագույն քանակությունն է, որ անհրաժեշ է մարդկանց կենսագործունեության
համար:
բ)Պետության կողմից անապահով
ընտանիքներին ֆինանսական օգնություն է:
գ)Սոցիալական երաշխիք
է:
դ)Ճիշտ են բոլոր պատասխանները:
1. Համապատասխանեցնել տերմինը սահմանման հետ:
1)Պետական բյուջե
|
ա)Պետական հատկացումներ`մասնավոր
ձեռնարկություններին:
|
2)Ձեռներեց
|
բ)Մարդկային ռեսուրսներ,
մարդու ֆիզիկական և մտավոր ուժի արդյունքում նյութական բարիք արտադրելու գործոն:
|
3)Տնտեսական բարիք
|
գ)ԿԲ-ի կողմից
իրականացվող միջոցառում, որի հիմնական խնդիրը, տնտեսությունում գնաճի կանխարգելումն
է:
|
4)Սուբսիդավորում
|
դ)Կապիտալային
ռեսուրսների մաշվելու կամ հնանալու պատճառով կապիտալի արժեզրկում:
|
5)Տնտեսական ռեսուրսներ
|
ե)Տնօրիվող և
դրամական արժեք ունեցող միջոցներ:
|
6)Ներդրում
|
զ)Երևույթ, որ
առաջանում է, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտներին:
|
7)Մասնավոր սեփականություն
|
է) Պետական
ծառայություն, հանրային շահի համար:
|
8)Սալդո
|
ը)Փաստաթուղթ,
որում ներկայացված են մեկ տարվա կտրվածով երկրում իրականացվելիք ծախսերը և եկամուտները:
|
9)Ամորտիզացիա
|
թ)Երկրի արտահանման
և ներմուծման տարբերությունը:
|
10)Հարկաբյուջետային քաղաքականություն
|
ժ)Տնտեսական գործունեության
օբյեկտ կամ արդյունք`արտադրանքի տեսքով:
|
11)Գույք
|
ի)Ձեռնարկության
պարտքի դիմաց տրվող վկայագիր:
|
12)Կենսամակարդակ
|
լ)Պետության կողմից
կատարվող միջոցառում կայուն մրցակցություն և բարձր տնտեսական աճ ապահովելու համար:
|
13)Արտահանում
|
խ)Իր անձնական
շահույթը հետապնդող անձ, ով կազմակերպում է բարիքների արտադրությունը:
|
14)Հանրային ծառայություն
|
ծ)Կազմակերպության
համախառն հասույթի և արտադրական ծախսերի տարբերությունը:
|
15)Կենտրոնական բանկ
|
կ)Երկրում արտադրված
բարիքների քանա-կությունը, մեկ այլ երկիր տեղափոխում:
|
16)Աշխատուժ
|
հ)Տնային տնտեսություններից,
ռեսուրսների շուկա ուղղվող բարիքներ:
|
17)Շահույթ
|
ձ)Տրամադրված
միջոցներ, կազմակերպության բաժնետոմսերի, արժեթղերի դիմաց, որից իհարկե միջոցներ
տրամադրողը ակընկալում է ստանալ եկամուտ:
|
18)Պարտատոմս
|
ղ)Քաղաքացիների
ֆինանսական հնարա-վորությունների մակարդակ, բնակչության համար ապրանքների և ծառայությունների
հասանելիությունը աստիճանը:
|
19)Դրամավարկային քաղաքականություն
|
ճ)Գույք, որ պատկանում
է քաղաքացուն:
|
20)Բյուջեի դեֆիցիտ
|
մ)Պետական բանկ,
որ համակարգում է, երկրի այլ`առևտրային բանկերի աշխատանքը:
|
Комментариев нет:
Отправить комментарий