2014 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
և բնական պաշարների նախարարի ստորագրմամբ ամրագրվեց
«ՀայՌուսգազարդ» ընկերությունում ՀՀ-ին պատկանող վերջին 20% բաժնետոմսերը ռուսական
կողմին վաճառելու համաձայնագիրը, որով ընկերությունում ռուսական կողմի բաժնեմասը
հասավ 100%-ի, ինչից հետո «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ
վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»
ԲԲԸ: Հայկական կողմին պատկանող 20% բաժնետոմսերը վաճառվեցին «Գազպրոմ»-ին,
156մլն դոլարով 2011-2013 թվականների ընթացքում
կուտակված 300 մլն
դոլար պարտքի մարման հաշվին: Պարտքը, որի դիմաց տրվեցին բաժնետոմսերը, գոյացել
էր յուրաքանչյուր 1000 խոր.մ
սպառված գազի դիմաց 270 դոլարի փոխարեն, 180 դոլար նախկին սակագնի վճարման պատճառով:
Արդյունքում գոյացած պարտքի մի մասը վճարեց հայկական կողմը`բաժնետոմսերի տեսքով, մյուս
մասը` «Գազպրոմ»-ը: Բաժնետոմսերի վաճառքից բխող հետևանքները միայն կազմակերպության
անվանափոխությունն չէր և «ՀայՌուսգազարդ»-ից «Գազպրոմ» տեղափոխությունը իրականում նշանակում
է կողմերի միջև նոր պայմանագիր, նոր պայմանագրային հարաբերություններ և նոր առևտրային կարգավիճակ` երկու պետությունների
համար: Հայաստան-«Գազպրոմ» գազային համաձայնագիրը կնքված ՀՀ և ՌԴ կառավարությունների
միջև վավերական է մինչ
2043թվականի դեկտեմբերի
31-ը: 30 տարի ժամկետայնություն ունեցող պայմանագրի կետերից մեկը վերաբերվում է ՌԴ-ից
Հայաստանին տրամադրվող գազին և դրա սպառմանը: ՌԴ-ից Հայաստան
առաքվող բնական գազը նախատեսված է միմիայն Հայաստանի ներքին շուկայի համար և ենթակա
չէ վերավաճաման (արտահանման) Հայաստանի տարածքային սահմանից դուրս: Պայմանագրային այս դրույթը կարելի է նիտրալ
համարել, Ռուսաստանից ներմուծված գազը, Հայաստանը երբեք երրորդ երկիր չէր արտահանի,
զուտ նրա համար, որ երրորդ երկիրը չէր համաձայնի կրկնակի թանկ գնով, կրկնակի վերավաճառված
բնական գազ ձեռք բերել: Մեկ այլ հոդվածով տիրապետելով
«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 100%-ին «Գազպրոմ»-ը ստանում է Հայաստանի Հանրապետության սպառողների
համար առաքվող ամբողջ բնական գազի պաշարների միակ մատակարարը լինելու իրավունքը: Սա
նշանակում է, որ «Գազպրոմ»-ը
պարտավորվում է լուծել գազամատակարարման հետ կապված ամորտիզացիոն բոլոր ծախսերը: Հայաստանը պարտավորվում
է օգտվել միայն «Գազպրոմ»-ի ծառայություններից, փոխարենը «Գազպրոմ»-ը պատրաստակամ է ամեն տարի Հայաստան
մատակարարել 2.5մլրդ խոր.մ որակյալ
գազ, գազամատակարարվող բոլոր երկրների համեմատ ամեացածր գնով (չնայած գազի ներկայիս սակագնի
թանկացումից ապահովագրված ենք ընդամենը 5 տարի): Ստացվում է առաջիկա երեսուն տարիների ընթացքում մոռանալ է պետք
կապույտ վառելիքի այլ մատակարարի մասին, նույնիսկ եթե երրորդ մատակարար երկիրը առաջարկի գազի
ձեռքբերման ավելի լավ պայմաններ քան «Գազպրոմ»-ը: Համաձայն պայմանագրի «Գազպրոմ»-ը պարտավորվում է Հայաստանում մատակարարել 2.5մլրդ խոր.մ գազ, իսկ ի՞նչ կլինի եթե Հայաստանում
գազի պահանջարկը ավելի լինի քան 2.5մլրդ խոր.մ-ը, ո՞վ կամ ո՞ր կառույցը կապահովի Հայաստանի
պահանջարկը, եթե համաձայն նույն պայմանագրի մեկ այլ դրույթի երրորդը գազամատակարարի
ծառայությունից օգտվել չենք կարող: Ստացվում է, եթե օրերից մի օր որոշենք սպառել ավելին,
քան «կարելի է», կամ գազի դեֆիցիտի կբախվենք, կամ էլ դրանից բխող գազի գնի բարձրացման:
Ի՞սկ գազի որակը, արդյո՞ք վերահսկվում կամ, ո՞ր կառույցն է վերահսկում Հայաստան ներմուծվող
գազի օգտակար գործողության գործակիցը: Արդյոք Ռուսաստանից ներմուծվող գազը որակապես
համապատասխանում է սահմանված չափանիշներին: Այս տարի բախվեցինք այդ խնդրին, երբ գազի
դիմաց վճարում էինք շատ, բայց բնակարանները չէին տաքանում: Փաստացի վճարել ենք անորակ
գազի դիմաց:
1997թվականին հիմադրված
«ՀայՌուսգազարդ»-ը փակ բաժնետիրական ընկերություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպության
մեջ որոշումների կայացումը իրականացվում է 50%+1բաժնետոմս սկզբունքով: Այն բաժնետերը (այս դեպքում Ռուսաստանը), ով տիրապետում է բաժնետոմսերի կեսից
ավելիին, իրավասու է ընկերությունում որոշումներ կայացնել, առանձ այլ բաժնետերերի համաձայնության:
«ՀայՌուսգազարդ»-ի դեպքում ռուսական կողմը տիրապետել է 80% բաժնետոմսերի, ինչը նշանակում է, որ որոշումները
կայացվել է ռուսական կողմի գերակայությամբ: Ստացվում է, որ 20% բաժնետոմսերի
վաճառքը, Հայաստանի համար մեծ կորուստ չէր, դրանցով
կշիռ ունենալ չէինք կարող, և որոշումները այսպես թե այնպես 80% ունեցող հսկան էր ընդունում: Այստեղ խնդիրը
այն է, որ մեր պետության
տարածքում, մեզ ծառայություն մատուցող կազմակերպությունում ընդամենը 20% բաժնետոմս ունեինք,
այժմ կռվում ենք, որ կորցրինք 20%-ը, բայց պիտի կռվեիքն, երբ հասնում էինք 20%-ին:
Ինչև, Հայաստանում միայն գազը չէ, որ Հայաստանինը չէ, սրան էլ կդիմանանք, հատկապես,
որ մի գոհացնող հանգամանք կա: Համաձայն ՊԵԿ-ի (պետական եկամուտների կոմիտե) հրապարակած տվյալների
2014թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է ռուսական
«Գազպրոմ» ԲԲԸ-ի մաս կազմող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 2014թվականի հունվարից-մարտ
ամիսների ընթացքում ընկերությունը երկրի բյուջե հարստացրել է 17.7 մլրդ դրամով: Երեք տարի անընդմեջ «Գազպրոմ»-ը շարունակում է Հայաստանի խոշոր հարկատուն
լինել, էլ ինչի՞ց ենք բողոքում, բնական մենաշնորհ է`չի խանգարում…
Աղբյուրը`Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий