5.27.2014

Առաջադրանքներ















Խնդիր 1.  «Գամմա»
Ցույց տվեք հետևյալ գործարքներից յուրաքանչյուրի ազդեցությունը ընկերության ֆինանսական վիճակի մասն հածվետվության վրա:
  1. $200 մատակարարի պարտքի վճարումը:
  2. $1.000 կանխիկի վճարումը գրասենյակային սարքավորումների ձեռք բերման համար:
  3. $350-ով ապրանքների ապառիկ վաճառք, որոնց արժեքը $250 էր:
  4. $140 դեբիտորական պարտքի մարում:
  5. $4.000 բանկային վարկի ստացում:
  6. Կազմակերպության հիմնադրի կողմից $100-ի մասհանումը:
  7. $40 աշխատավարձի վճարում:
  8. $200 արժողությամբ ապրանքների կանխիկ վաճառքը $800-ով:
 Աղբյուրը՝ «Հաշվապահական Հաշվառում»  ուսումնական ձեռնարկ , «ՀՈՒՄԿ» հիմնադրամ 2011  

  Խնդիր 2.  «Կարեն»
  1. Կարենը սկսում է իր գործը՝ ներդնելով $2.000 կանխիկ:
  2. Կարենը ապառիկ գնում է մեքենա $1.000 արժողությամբ և սարքավորումներ $800 արժողությամբ:
  3. Կարենը ապառիկ գնում է $500-ի ապրանքներ Արմանից:
  4. Կարենը վաճառում է Սարգիսին իր ապրանքների կեսը $650-ով:
  5. Կարենը փոխանցում է Արմանի պարտքը:
  6. Կարենը վերցնում է $50 անձնական օգտագործման համար:
  7. Կարենը ապառիկ Արմանից գնում է $1000 ապրանք:  
  8. Ապառիկ վաճառում է Տիգրանին $1.200 ապրանքներ, որոնց արժեքն է $900:
  9. Տիգրանը վճարում է Կարենին $600 պարտքի դիմաց:
  10. Թերթում տպագրված գովազդի համար վճարում է $60:
  11. Հեռախոսի վարձը հաշվետու ամսում կազմել է $40:      
Պահանջվում է՝ կատարել համապատասխան հաշվապահական գրանցումները, կազմել փորձնական հաշվեկշիռ և ֆինանսական հաշվետվություններ:

 Աղբյուրը՝ «Հաշվապահական Հաշվառում»  ուսումնական ձեռնարկ , «ՀՈՒՄԿ» հիմնադրամ 2011

 
Խնդիր 3  «Անի»

  1. «Անի» ֆիրման սկսում է իր բիզնեսը՝ $1.000 ներդնելով բանկում որպես սկզբնական կապիտալ:
  2. Ֆիրման ձեռք է բերում ավտոմեքենա  $400 արժողությամբ՝ վճարում կատարելով հաշվարկային հաշվից:
  3. Ֆիրման ձեռք է բերում ապրանքներ $200-ով՝ վճարելով հաշվարկային հաշվից:
  4. Ֆիրման կանխիկ վճարում է 3-րդ օրը գնված բոլոր ապրանքները $300-ով:
  5. Ֆիրման ապառիկ ձեռք է բերում  $400-ի ապրանքներ:
  6. 5-րդ օրը գնված ապրանքների կեսը ապառիկ վաճառվում է $250-ով:
  7. Ֆիրման վճարում է իր առևտրային կրեդիտորական պարտքերի դիմաց $220:
  8. Ֆիրման ստանում է իր առևտրային դեբիտորից  $100:
  9. Ֆիրմայի հիմնադիրը հաշվարկային հաշվից հանում է $75 անձնական օգտագործման համար:
  10. Ֆիրման փոխանցում է վարձակալման խանութի 2 ամսվա վարձավճարը՝ $160:
  11. Ֆիրման ստանում է $500-ի վարկ՝ 2 տարի ժամկետով:  
  12. Ֆիրման վճարում է հաշվարկային հաշվից $40 առաքված ապրանքների ապահովագրական վճարի դիմաց:
 Պահանջվում է կատարել համապատասխան հաշվապահական գրանցումները, կազմել փորձնական հաշվեկշիռ և ֆինանսական հաշվետվություններ:   
      
 Աղբյուրը՝ «Հաշվապահական Հաշվառում»  ուսումնական ձեռնարկ , «ՀՈՒՄԿ» հիմնադրամ 2011

Խնդիր 4 «Արամե»

«Արամե» ՓԲԸ-ի սկզբնական կապիտալի ներդրումը կազմում է 20.000.000 դրամ, որը բաղկացած է 5.000.000 արժողությամբ շենքից և 15.000.000 դրամ կանխիկից:
Ընթացիկ ամսվա գործաքները հետևյալն են՝
  1. Կանխիկ գնվել են 300.000 դրամ արժեքով սարքավորումներ:
  2. Ապառիկ գնվել է ավտոմեքենա 1.500.000 դրամով:
  3. Կանխիկ ձեռք են բերվել ապրանքներ 500.000 դրամով:
  4. Կանխիկ վաճառվել են ապրանքներ 450.000 դրամով, որոնց արժեքը 300.000 դրամ է:
  5. Ապառիկ գնվել են ապրանքներ 1.000.000 դրամ արժողությամբ:
  6. Վճարվել է 200.000 դրամ կրեդիտորական պարտքերի դիմաց:
  7. Վճարվել է վարձակալության վճար 400.000 դրամ 4 ամսվա համար:
  8. Ապրանքների 20%-ը վաճառվել է ապառիկ 300.000 դրամով:
  9. Դեբիտորից ստացվել է 150.000 դրամ:
  10. Վճարվել է էլեկտրաէներգիայի համար 200.000 դրամ:
  11. Տրվել է շահաբաժին 200.000 դրամ:
Պահանջվում է կազմել «Արամե» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունները:

 Աղբյուրը՝ «Հաշվապահական Հաշվառում»  ուսումնական ձեռնարկ , «ՀՈՒՄԿ» հիմնադրամ 2011


 
Խնդիր 5 «Արմավիր»

«Արմավիր» ՍՊԸ-ի հաշիվների սկզբնական մնացորդները (դրամով) հետևյալն են`
Սեփական կապիտալ
500,000
Սարքավորումներ
150,000
Երկարաժամկետ վարկ 10%
300,000
Կուտակված (չբաշխված) շահույթ
60,000
Դրամական միջոցներ
210,000
Ապրանքներ
400,000
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով
100,000


Հաշվետու ժամանակաշրջանում տեղի են ունեցել հետևյալ գործարքները` 
  1. Ապառիկ վախառվել են 220,000 արժեքով ապրանքներ՝ 340.000 դրամով:
  2. Հաշվեգրել և վճարվել է 110.000 դրամ աշխատավարձ:
  3. Ստացվել է 180,000 դրամ ապառիկ վաճառքի դիմաց:
  4. Վճարվել է 25.000 վարկի տոկոս:
  5. Ապառիկ գնվել է ապրանքներ`160,000 դրամի:
  6. Կանխիկ վաճառել են 160.000 դրամի ապրանքներ, որոնց արժեքն է 85.000:
  7. Հիմնադրի կողմից լրացուցիչ ներդրվել է 250.000դրամ:  
  8. Մատակարարին վճարվել է 80.000`ապառիկ ձեռք բերված ապրանքների դիմաց:
  9. Ձեռք է բերվել կահույք` կանխիկ վճարելով 200.000 դրամ:
Պահանջվում է` կազմել ֆինանսական հաշվետվություններ:

                                                             Աղբյուրը՝ «Հաշվապահական Հաշվառում»  ուսումնական ձեռնարկ , «ՀՈՒՄԿ» հիմնադրամ 2011

Комментариев нет:

Отправить комментарий