ԱՄՆ-ի կառավարությունը զբաղված
է շրջանառության մեջ նոր 100 դոլարանոց
թղթադրամի ստեղծմամբ: Նոր 100 դոլարանոցը չի ունենա դոլարի
ավանդական կանաչ գույնը, սակայն կունենա ավելի մեծ պաշտպանվածություն, որով թղթադրամի
կեղծման հավանականությունը գրեթե կզրոյանա: Շրջանառության մեջ նոր թղթադրամի մուտքը
ամենևին չի նշանակում, որ հին` կանաչ թղթադրամները դուրս են գալու շրջանառությունից,
առայժմ դրանք նորերով փոխարինել ոչ ոք չի պատրաստվում:
Նոր թղթադրամը կունենա
կապույտ, մոխրագույն և նարնջագույն գույները: Թղթադրամը կունենա լրացուցիչ էլեմենտներ,
որոնցով անհնար կդառնա դոլարի կեղծումը: Թղթադրամի վրա կլինի 3-D գիծը, որի վրա կլինի զանգ
և 100 թիվը: ԱՄՆ-ի սիմվոլ համարվող
ազատության զանգի նկարից բացի, թղթադրամի վրա պատկերված կլինի նաև թանաքաման: Թղթադրամը
որոշակի անկյունով թեքելիս, թանաքամանը փոխում է իր գույնը`դառնալով կանաչ, իսկ ազատության
զանգը անհետանում է: Նոր թղթադրամում անփոփոխ է միայն Բենջամին Ֆրանկլինի պատկերը,
ով համարվում է ԱՄՆ-ի հիմնադիրներից մեկը: Նոր թղթադրամի ստեղծման աշխատանքները տևել
են ավելի քան 10 տարի: Առաջին անգամ այն ցուցադրվել է 2010 թվականին, իսկ շրջանառության
մեջ պետք է մտներ 2011-ից, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով, շրջանառության
մեջ դոլարի մուտք հետաձգվել է: Պատճառը թղթի ճմրթվելն էր, խոտան համարվեցին ԱՄՆ-ում թողարկված թղթադրամների
1/3-ը:
Հոլովակ նոր թղթադրամի մասին` այստեղ
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий