Հեղինակ՝ Արսեն Ադունց
Կարդալով Մերի Թելունցի Մաքսային միության վերաբերյալ վերլուծությունը՝ կցանկանայի նյութի վերաբերյալ արտահայտել իմ որոշ անհամաձայնությունները և փորձել թեմայի վերաբերյալ ներկայացնել իմ տեսկատն ու դիտարկումները:
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը <<Գործընկերության և համագործակցության մասին>> համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1996թ.ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում և ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին: Նշված համաձայնագրով կարգավորվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը՝ բացի ռազմական ոլորտից։ Այսինքնը մենք դեռևս 20-րդ դարում կարող էինք մտնել Եվրոմիություն և այժմ, ով գիտի, տնտեսական մակարդակով այսքան չզիջեինք Եվրոպային: Եվրոինտեգրումը կարող էր լուրջ հաջողություններ բերել Հայաստանի տնտեսության, մշակույթի ոլորտներում: Կարելի էր ակնկալել, որ եվրվոպական արժեքների և մշակույթի հետ ավելի սերտ շփումը դրական կանդրադառնար մեր երկրի վրա, ինչպես նաև եվրոպական արտադրատեսակները կարող էին ողողել հայկական շուկան՝ սպառողներին առաջարկելով բարձրորակ մրցակցային ապրանքներ:
Մտնելով Եվրոմիություն մենք կարող էինք սերտ դիվանագիտական կապեր հաստատել մի շարք եվրոպական զարգացած և զարգացող երկրների հետ, որոնց ներդրումները մեծ եկամուտներ կապահովեին Հայաստանի համար: Ինչպես գիտենք, Հայաստանը հայտնի է իր գյուղատնտեսական ապրանքներով և հատկապես խմիչնքերով, որոնք դեռևս ԽՍՀՄ-ի տարիների իրենց ուրույն տեղն ունեին բոլոր եվրոպական դիվանագետների սեղաններին: Մի պահ պատկերացնենք, թե ինչպես է հայկական ծիրանը, կոնյակը գինի մրցկցում եվրոպական արտադրանքների հետ:
Իսկ ահա չունենալով բավարար ռեսուրսներ մենք մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից, որը և հանդիսանում է Մաքսային միությանը անդամակցելու հիմնական պատճառներից մեկը: Ինչպես գիտենք մենք գազը ստանում ենք Ռուսաստանից 1000 մ/խ 189 դոլլարով, մինչդեռ մեր հարևան Պարսկարստանը, մեզ առաջարկում է ավելի մատչելի և ավելի շահավետ գազ՝ էժան գներով: Սակայն մենք պարտադրված գնում և կնքում ենք Գազպրոմի հետ մի պայմանագիր, որով մենք պարտավորվում ենք գազ վերցնել Գազպրոմից ևս 40 տարի՝ առանց որևէ այլ պետությունից գազ ստանալու հնարավորության: Մի պահ նայեք մեր այդ կախվածությունը ինչի է հանգեցրել. համարյա ինչ ունենք գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ: Սկսած ոսկու հանքերից վերջացրած ատոմակայանով և ՀԷԿ-երով: Ռուսական զորքերը պահպանում են մեր արևմտյան սահմանները, ինչը ըստ ինձ շատ վատ է, քանի որ Ռուսաստանը իրավիճակի փոփոխության դեպքում այդ զորքը կարող է օգտագործվել հենց մեր դեմ: Հատկանշական է, որ Ռուսաստանը սրան զուգահեռ մեր հակառակորդին վաճառում է ռազմական տեխնիկա, իսկ մենք էլ մեր հերթին պարտադրված գնում ենք որպեսզի հետ չմնանք նրանցից: Մեր պետական բուջեի մեծ մասը՝ ավելի քան 15%-ը ծախսում ենք բանակի վրա, որը մեր նման երկրի համար խիստ շռայլ մոտեցում է:
Ակնկալվում է, որ մտնելով մաքսային միություն մենք մեծ օգուտներ կստանանք և մեր տնտեսության և շուկայի համար մեծ դռմեր կբացվեն, սակայն մենք մոռանում ենք մի փաստ, որ չունենք ցամաքային ընդհանուր սահման այդ միության որևէ երկրի հետ: Իսկ ինչ կլինի, եթե Ռուսասատնի և Վրաստանի կամ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները լարվեն և սահմանները փակվեն (օրինակ՝ վրաց-օսական պատերազմը 2008 թվականին)՝ հատկապես, որ Վրաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականություն և շարժվում է դեպի Եվրոպա: Ինչ ենք անելու մենք:
Ենթադրվում է, որ կնքելով անդամակցության պայմանագիրը մենք կզարգացնենք և առավել կսերտացնենք միայն միության անդամ երկրների միջև առկա տնտեսական
հարաբերությունները, իսկ Եվրոմիության հետ կնքած պայմանագիրը մեզ թույլ կտար`
- քաղաքական կապերի զարգացման միջոցով ապահովել կողմերի միջև քաղաքական երկխոսություն,
- աջակցել ՀՀ ջանքերին՝ ամրապնդելու անցումը շուկայական հարաբերություններին,
- նպաստել կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը,
- հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար։
Հարկ է նշել, որ ըստ տվյալ համաձայնագրի, կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ բոլոր այն բնագավառներում, որոնք առնչվում
են՝
- արտահանումների և ներդրումների վրա տարածվող մաքսատուրքերին և գանձումներին,
- մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթներին,
- վճարման մեթոդներին և այդպիսի վճարումների փոխանցմանը,
- ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և այլ որևէ տեսակի ներքին գանձումներին,
- ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխաման և օգտագործման վերաբերյալ կանոններին։
Հայաստան-Եվրոպական փոխհարաբերություններում քաղաքական
երկխոսության
հաստատումը
հիմք
կծառայեր հետագա
օրենսդրական
և
ենթակառուցվածքային
համապատասխանեցումների:
Ասվում է, որ նաև կնքելով
Մաքսային միության պայմանագիրը մենք նաև կկարողանանք եվրոասոցացման պայամագիրը
ստորագրել՝ առանց առևտրական
և տնտեսական կետերի, ինչի իմաստը արդեն ես չեմ տեսում:
Հաշվի առնելով վերջին շրջանիում Ուկրաինայում կատարվող իրադարձությունները՝ ճիշտ կլինի որ մենք հրաժարվենք անդամակցել Մաքսային միությանը: Ռուսաստանը մեծ պետություն է և նրա մեջ ընդգրկված են բազմաթիվ մանր պետություններ և վաղ թե ուշ հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանը քայքայվելու և փլուզվելու է՝ ինչպես Հռոմը կամ ասենք Ասորեստանը:
Մենք պետք է ապավինենք մեր ուժերին և զարկ տանք մեր սեփական արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և ծառայությունների ոլորտին: Պետք է փորձենք նորից վերագործարկել գործարանները , խրախուսենք գյուտնտեսությունը և մեծ ներդրումեներ իրականացնենք այս ոլորտներում: Եվ եթե մեր տնտեսությունը զարգանա, ապա մենք կսկսենք քիչ կախվածություն ունենալ օտարներից:
Ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք դեպի Եվրոպա... Եվրոմիության հետ կնքելով ասոցացման համաձայնագիր մենք կարող ենք նաև մոտենալ Եվորոմիությանը՝ Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև դյուրացված ռեժիմով մուտք գործել եվրոպական երկրներ:
Հաշվի առնելով վերջին շրջանիում Ուկրաինայում կատարվող իրադարձությունները՝ ճիշտ կլինի որ մենք հրաժարվենք անդամակցել Մաքսային միությանը: Ռուսաստանը մեծ պետություն է և նրա մեջ ընդգրկված են բազմաթիվ մանր պետություններ և վաղ թե ուշ հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանը քայքայվելու և փլուզվելու է՝ ինչպես Հռոմը կամ ասենք Ասորեստանը:
Մենք պետք է ապավինենք մեր ուժերին և զարկ տանք մեր սեփական արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և ծառայությունների ոլորտին: Պետք է փորձենք նորից վերագործարկել գործարանները , խրախուսենք գյուտնտեսությունը և մեծ ներդրումեներ իրականացնենք այս ոլորտներում: Եվ եթե մեր տնտեսությունը զարգանա, ապա մենք կսկսենք քիչ կախվածություն ունենալ օտարներից:
Ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք դեպի Եվրոպա... Եվրոմիության հետ կնքելով ասոցացման համաձայնագիր մենք կարող ենք նաև մոտենալ Եվորոմիությանը՝ Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև դյուրացված ռեժիմով մուտք գործել եվրոպական երկրներ:
Մի խոսքով. Մենք չպետք է խուլ ու հնազանդ հավ լինենք և ինչ որ թելադրեն՝ դա էլ անենք, այլ պետք է ինքներս որոշենք մեր զարգացման ուղղությունն ու ընթացքը:
Комментариев нет:
Отправить комментарий