6.02.2014

Մակրոտնտեսագիտության առաջացումը

Չնայած նրան, որ մակրոտնտեսական հարցեր առաջացել և ուսումնասիրվել են դեռևս 18-րդ դարում, սակայն մակրոտնտեսագիտությունը, որպես տնտեսագիտության առանձին ճյուղ, առաջացել է միայն 20-րդ դարի 30-ից 40-ական թվականներին: Մակրոտնտեսագիտության առաջացման խթան հանդիսացավ 1930-ականների  տնտեսական մեծ ճգնաժամը, որի արդյունքում մի շարք արևմտյան երկրներում արտադրության ծավալները գահավժեցին՝ հանգեցնելով աննախադեպ գործազրկության, ինչի հետևանքով այդ երկրները կանգնեցին աղքատության եզրին: Առաջացմնա խթան հանդիսացավ նաև այս երկրների ժողովրդավարացումը, որը զարգացում սկսեց ապրել առաջին աշխարհամարտից հետո: Ժողովրդավարության սկզբունքով առաջացած իշխանությունները ջանքեր չէին խնայում  ազգային տնտեսությունները կործանումից փրկելու ուղիներ գտնելու համար:

 1936թ-ին ամերիկացի տնտեսագետ Ջ. Քեյնսի կողմից հեղինակած «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատությունը եկավ լրացնելու այն բացը, որը առկա էր մինչ այդ ներկայացված տեսություններում և կառավարությունների համար դարձավ կողմնորոշիչ ազգային տնտեսություններում առաջացած խնդիրները լուծելու համար: Քեյնսի այս տեսությունը փաստորեն հիմք հանդիսացավ մակրոտնտեսագիտության, որպես առանձին համակարգված գիության առաջացման:  Ի տարբերություն դասական տնտեսագետների, Քեյնսի տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ շուկայական տնտեսությունները ոչ միշտ են կարողանում ինքնակարգավորվել՝ արգելակվելով ոչ ճկուն գների առկայությամբ: Այս դեպքում տնտեսությունը չի կարող առանց միջամտության՝  գների կարգավորման դասական մոտեցմամբ,  դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից, այլ միայն հնարավոր է դա անել ամողջական պահանջարկի խթանման պետական քաղաքականության շնորհիվ: Քեյնսյան այս մոտեցումը հետագայում ստացավ տնտեսության «Քեյնսի հեղափոխություն» ձևակերպումը:
Հարկ է առանձնացնել ևս մեկ հանգամանք, որը նպաստեց մակրոտնտեսագիտության կայացմանը՝ անընդհատ վիճակագրությունը և դրա տվյալները: Միայն վիճակագրական տվյալների առկայությամբ է հնարավոր ընդհանուր պատկերացումներ կազմել ողջ տնտեսության մասին, ինչը հնարավորություն է տալիս մակրոտնտեսական վերլուծություններ անել և տեսությունը զարգացնել:
Մակրոտնտեսագիտության կայացման ընթացքում զարգացան երկու հիմնական դպրոցներ.
Դասական դպրոցը , որի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ տնտեսությունը հավասարակշռված կզարգանա ազատ առևտրի շնորհիվ, ինչը կհանգեցնի աշխատանքի լրիվ զբաղվածության և ռեսուրսների արդյունավետ բաշխման, և որ ամենևին էլ պետության միջամտության անհրաժեշտություն չկա:
Քեյնսյան դպրոցի ներկյացուցիչները գտնում էին, որ զուտ շուկայական մեխանիզմների շնորհիվ, առանց պետական միջամտության, հնարավոր չի ապահովել մակրոտնտեսական մշտական կայունություն և հավասարակշռություն, որ  անխուսափելի են դրանց պարբերաբար խախտումները  և տնտեսական ցնցումները: 
Քեյնսյան մակրոտնտեսական մոդելը բավական արդյունավետ կերպով նկարագրում  և կիրառվում էր  մինչև 20-րդ դարի 70-ական թվականները: 70-ականներին տնտեսական նոր խնդիրներ ի հայտ եկան՝ կապված գնաճ բարձ տեմպերի հետ: Շատեը դա բացատրում էին պետության ակտիվ միջամտությամբ: Հենց այս մոտեցումը հանգեցրեց մակրոտնտեսագիտական տեսության այսպես կոչված «քեյնսյան հակահեղափոխության»՝՝  մոնետար տեսության, Մելթոն Ֆրիդմանի գլխավորութամբ, որը դասական տեսության վերանայված մոտեցում էր: Մոնետարիստները վերադառնալով տնտեսության  ինքնակարգավորման գաղափարին՝ առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում  տնտեսության մեջ  փողի զանգվածին: Ըստ մոնետար տեսության, փողի կայուն առաջարկը , այլ ոչ թե կարգավորման քեյնսյան տրամաբանությամբ դրա անընդհատ փոփոխությունը, կհանգեցնի մակրոտնտեսական կայունության: Մոնետարիզմը տնտեսագիտական տեսությունների նոր ալիք առաջացրեց, որոնք հիմնված էին  ինքնակարգավորվող շուկաների տրամաբանության վրա: Այս տեսություններն էլ հիմք  հանդիսացան նոր-դասական մակրոտնտեսագիտության առաջացման: Սրան զուգահեռ զարգացավ նաև նոր քեյնսյան տեսությունը, բայց արդեն հիմնված միկրոտնտեսական մոտեցումների վրա:

Комментариев нет:

Отправить комментарий