ՀՀ
2014 թվականի պետական բյուջեից Սևանա լճի էկոհամակարգի
պահպանման, վերականգնման, լճի հարակից շրջանների
բարելավման միջոցառումների կազմակերպման համար, պետական հատկացումը կազմում է 605251 հազ. դրամ, որն ուղղված է Սևանա լճի ավազանը և դրա շրջակա միջավայրը
բարելավելու գործին: Առանձին ուղղություններով կատարվեիք աշխատանքները և ընդհանուր
բյուջետային հատկացումներից դրանց մասնաբաժինը ստորև դիագրամի և տեքստային նկարագրի
տեսքով:
Սևանա լճի հարակից, ջրածածկման ենթակա տարածքների անտառամաքրման աշխատանքներ:
Լճի մակարդակի արհեստական բարձարցումը առաջ
է քաշում ջրասուզվող (ջրածածկման ենթակա)
տարածքների անտառամաքրման աշխատանքների անհրաժեշտությունը: Այն տարածքում, որտեղ նախատեսված
է իրականացնել ջրածածկման աշխատանքներ պետք է նախօրոք կատարվեն ծառահատումներ, բուսածածկ
տարածքների (ծառեր, կոճղեր, հող, բուսականություն)
մաքրումներ, հակառակ դեպքում ջրասուզված տարածքը կճահճանա: Սևանա լճի ափամերձ շրջակայքում
ջրածածկման (ողողման) հետևանքով մաքրման
ենթակա տարածքը կազմում է 2843.7հա, այս տարի նախատեսվում է կատարել 95հա անտառամաքրում:
Անտառամաքրման աշխատանքներին ուղղված բյուջետային հատկացումները կազմում են 125400.0
հազ դրամ, որը Սևանա լճի պահպանման համար տրամադրված գումարի 20.7%-ն է: Անտառամաքրման
աշխատանքները վերահսկվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
Սևանա լճում կենդանական ռեսուրսների հաշվառման միջոցառումներ
Սևանա լճի էկոհամակարգի մասին ամբողջովին
պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի ուսումնասիրություններ, որոնց
արդյունքների վրա հիմնվելով, ձեռնարկել հետագա բնապահպանական և բնօգտագործման միջոցառումները:
Սևանա լճի մասին տեղեկատվության հավաքագրումը իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, հետազոտություններ անցկացնելով
լճում ձկնատեսակների, դրանց չափաքանակի, ձվադրման և դրա թույլատրելի չափի մասին: ՀՀ
պետական բյուջեից կենդանական ռեսուրսների ուսումնասիրման համար տրամադրվել
է 7624.3 հազ. դրամ, ինչը կազմում է ընդհանուր գումարի 1.2%-ը:
Սևանա լճում ձկան պաշարների համալրում
Սևանա լճում արժեքավոր ձկնատեսակների համալրման
համար, պարբերաբար իրականացվում են արհեստական ձվադրման աշխատանքներ: Սևանա լճի մի
շարք էնդեմիկ ձկնատեսակներ, այսօր զուրկ են ինքնուրույն վերարտադրության հնարավորությունից,
ուստի արհեստական ձվադրումը շատ կարևոր է լճի ձկնատեսակների պահպանության համար: Ձկնատեսակների
պոպուլյացիան վերականգնելու համար պարբերաբար որոշակի քանակությամբ մանրաձուկ է բաց
թողնվում լիճ և որպեսզի կատարվող միջոցառումները տան ակընկալվելիք արդյունքը, հատկապես
ձվադրման շրջանում որսը արգելվում է: Պետական բյուջեից Սևանա լճի ձկնատեսակների համալրման
համար տրամադրված գումարը կազմում է 60000.0 հազ. դրամ, որն իր մեջ ներառում է մանրաձկների
ձեռքբերման, տեղափոխման, լիճ բաց թողման և աշխատուժի հետ կապված բոլոր ծախսերը:
«Սևան» ազգային պարկի պահպանություն
«Սևան»
ազգային պարկը պետության կողմից պահպանվող տարածք է, որն իր մեջ ներառում է Սևանա լիճը
իր հարակից շրջաններով: «Սևան» ազգային պարկի պահպանությունը իրականացվում է «Սևան»
ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից, ով պարտավորվում է ապահովել տարածքի էկոհամակարգի պահպանության,
բնական պաշարների կայուն օգտագործման, գիտական ուսումնասիրությունների անցկացման, հանրային լողափների սպասարկման կարգը: «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափների պահպանության և հետագա օգտագործման համար պետությունը 2014 թվականի պետական բյուջեից առաջին կիսամյակի համար տրամադրել է 17721.0 հազ. դրամ: Հատկացված գումարը ուղղվելու է Սևանում հանրային լողափների թվի աճին, և դրանց հետագա պահպանմանն ուղղված ծախսերին: 2014 թվականի ընթացքում նախատեսվում է բացել ընդհանուր առմամբ 11 լողափ, և հարկ է նշել, որ գնալով լողափներից օգտվողների թիվը մեծանում է: 2011թվականին հանրային լողափներից օգտվել է 100.000 մարդ, 2012-ին`120.000, 2013-150.000: Պարկի պահպանության համար պետության տրամադրած ողջ գումարը կազում է 222859.5 հազ. դրամ, ինչը ողջ պետական
հատկացումների 36.8%-ն է:
Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքների ավարտում
Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար 1980թվականին
կառուցվեց Արփա-Սևան թունելը, որը նախատեսված է Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար:
Թունելը ապահովում է ջրի բարձր մակարդակը, իսկ որքան բարձր է լճի մակարդակը, այնքան
ցածր է դրա ջերմաստիճանը և հակառակը: Ջրի ցածր ջերմաստիճանը շատ կարևոր է լճի ձկնատեսակների
և բուսատեսակների պահպանության համար, քանի որ դրանք սովոր են սառը ջրի պայմանների:
Պետական բյուջեից Արփա-Սևան թունելի շահագործմանն տրամադրված 189367.2 հազ. դրամը օգտագործվելու
է թունելի անխափան և կայուն աշխատանքը ապահովելու համար:
Վերնշված միջոցառումները առաջնային անհրաժեշտության
բնույթ ունեն, որոնց իրականացումը նախապես որոշված և ֆինանսավորվում է պետակության
կողմից, սակայն Սևանա լճի և դրա հարակից շրջանների զարգացմանն ուղղված գործողությունների տարեկան ծրագրում ներառված
են նաև այնպիսի աշխատանքներ, որոնց իրականացումը կախված է, կամ խիստ անհրաժեշտությունից,
կամ էլ լրացուցիչ ֆինասական միջոցների (հովհանավորությունների,
արտաքին մարմինների ֆինանսավորման) առկայությունից: Այդպիսի մի օրինակ է Սևանա
լճի հարակից բնակելի տարածքներում սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերի իրականացումը (գյուղատնտեսության, թեթև արդյուանբերության,
տրանսպորտի, շինարարության զարգացմանն հետևանքով, երկրում զարգացում կապրի նաև տուրիզմը),
սա նախագիծ է, որը կիրականացվի միայն միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում:
Սևանա լճի զարգացման տարեկան ծրագրում կան նաև կետեր, որոնց իրականացումը թեև բյուջեով
հաստատված չէ, այնուամենայնիվ արտակարգ իրավիճակներում, պետությունը կատարում է
դրանց վերանորոգման ծախսերը:
Օգտակար կայքեր`
http://www.arlis.am/
http://gov.am/am/
Օգտակար կայքեր`
http://www.arlis.am/
http://gov.am/am/
Комментариев нет:
Отправить комментарий