6.08.2014

Խնայողություններ, ներդրումներ և ֆինանսական շուկաներ


Դիտարկենք իրավիճակ, երբ տնային տնտեսության եկամուտները գերազանցում են ծախսերը: Խնայողությունը՝ տնային տնտեսության եկամտի այն մացորդն է, որը առաջանում է եկամտից՝ ծախսեր կատարելուց հետո:
Ներդրումներ ասելով հասկանում ենք այն համախառն ծախքերը, որոնք ուղղված են տնտեսության մեջ արտադրական հնարավորությունների (կապիտալի) ավելացմանը: Ներդրումների  կատարվում են հիմնականականում կապիտալի, բնակարանային շինարարության և ապրանքանյութական պաշարների (ԱՆՊ) վրա:
Գոյություն ունեն տնտեսական հաստատություններ, որոնք ապահովում են  տնային տնտեսություններից (խնայողներ, ավանդատուներ) դեպի ձեռնարկություններ (վարկառուներ) դրամական միջոցների հոսքը: Այդպիսի հաստատությունները անվանում են ֆինանսական շուկաներ:
ԱՆՊ ներդրումները տնտեսության մեջ կատարում են հավասարակշռման դեր և անկա տնտեսական համակարգում տիրող իրավիճակի միշտ ամբողջական առաջարկը հավասար է համախառն ծախքերին:
Օրինակ, եթե նախատեսված ծախսերի մեծությունը (ամբողջական պահանջարկ) 90 մլրդ դրամ է և զիջում է ամբողջական առաջարկին (100 մլրդ դրամ), ապա տեղի կունենա ԱՆՊ կուտակում:
Իսկ եթե ամբողջական սպառումը գերազանցում է ԱԱ-ին, ապա տեղի կունենա ԱՆՊ-ի նվազեցում:

ԱԱ= համախառն նախատեսված ծախսեր + Համախառն չնախատեսված ԱՆՊ-ի ներդրումներ = Իրականացվող համախառն  ծախսեր

Համախառն ծախսերը (ԱԱ) = Սպառում + Ներդրումներ = Սպառում + Խնայողոււթյուններ = ԱԵ (Ազգային եկամուտ)

Հետևաբար. 

Ազգային արդյունք  (ԱԱ) = Ազգային եկամուտ (ԱԵ):

Комментариев нет:

Отправить комментарий