6.26.2014

Չիրացված տնտեսական պոտենցիալ կամ որտեղից ենք գալիս, որտեղ ենք և ուր ենք գնում

Երկրի տնտեսական պոտենցիալը արտադրական ողջ ներուժն է, այն հնարավոր տնտեսական զարգացման չափը, որին պետությունը կարող է հասնել, եթե տնտեսության մեջ ներդնի իր ողջ արտադրական հնարավորությունները: Տնտեսական պոտենցիալը ցույց է տալիս երկրի բնական, արտադրական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների չափը, իսկ տնտեսության մեջ դրանց ռացիոնալ ինտեգրման մակարդակի համաձայն, կարելի է բնորոշել երկրի տնտեսությունը (Հայաստանի տնտեսական հնարավորությունները և դրանց իրացումը ստորև): Տնտեսական ներուժի մաքսիմալ իրացման գործում մեծ դերակատարում ունի
պետությունը, տնտեսության մեջ պետական կարգավորումները առկա են, թե' շուկայական, թե' պլանայաին տնտեսական համակարգերում: Տնտեսական պոտենցյալը համարվում է ամբողջովին իրացված, երբ տնտեսական վերելքի փուլում հայտնվող տնտեսությունը կարողանում է հետագա ժամանակաշրջանում ապահովել իր տնտեսական կայունությունը:

Որպեսզի գնահատական տանք ներկայիս Հայաստանի տնտեսությանը, հարկ է ուսումնասիրել Հայաստանի հնարավոր տնտեսական կարողությունները և տնտեսության մեջ դրանց իրացվածության աստիճանը, զուգահեռներ անցկացնելով Խորհրդային Հայաստանի տնտեսության հետ, որը ներկայիս Հայաստանի տնտեսության նախահայրն է: Մինչ Հայաստանի տնտեսական նկարագրին անցնելը, կատարենք փոքրիկ պատմական էքսկուրս` այժմյան և Խորհրդային Հայաստանի տնտեսական համակարգերի միջև: Իր պատմության պիոներական ժամանակահատվածում Հայաստանը գործել է պլանային տնտեսական համակարգով, տնտեսության հիմքում դնելով սոցիալիզմի` «հավասար կենսակերպ բոլորի համար» ոսկե օրենքը: Սովետական Հայաստանի փլուզումով, Հայաստանում փոխվեց տնտեսական կառավարման մոդելը, պլանայաին համակարգից անցնելով շուկայական համակարգի: Սոցիալիզմից կապիտալիզմ անցումը ծանր հետևանքներ ունեցավ երկրի տնտեսության վրա, փոփոխությունները հին տնտեսական համակարգի հետ վերացրին և խորհրդային ժամանակներում ձևավորված Հայաստանի տնտեսությունը: Խորհրդային փլատակների վրա կառուցված Հայաստանի երրորդ հանրապետության տնտեսությունը, դասվում է զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում և այս փուլում շատ կարևոր է տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման հաշվին, երկրում տնտեսական աճի ապահովումը: Հիմք ընդունելով 2009 թվականի Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները` ՀՆԱ-ի կառուցվածքը, և դրանում տնտեսական ոլորտների մասնաբաժինը կարելի է փաստել. Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներն են`ծառայությունների ոլորտը (կազմում է երկրի ՀՆԱ-ի 48%), արդյունաբերությունը (կազմում է երկրի ՀՆԱ-ի 33.4%-ը) գյուղատնտեսությունը (կազմում է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը): Երկրի տնտեսական նկարագիրը ստորև, ըստ առանձին ոլորտների:

Ծառայությունների ոլորտ
Ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունն է և ինչպես հարիր է զարգացող և զարգացած տնտեսություն ունեցող երկրներին: Տնտեսության այս ճյուղը մեծ դերակատրում ունի երկրի տնտեսական աճի ապահովման գործում: Ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ունի սոցիալական նշանակություն: Ոլորտի ենթակառուցվածքներում (կրթություն, առողջպահություն, սոցիալական և ֆիզիկական ապահովություն, տրանսպորտ, կապ, առևտուր, տուրիզմ, շինարարություն)  են իրենց աշխատանքային գործունեությունը ծավալում զբաղվածների մեծամասնությունը: Երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսին տիրապետելը ենթադրում է ոլորտի արտադրողների կողմից հարկային վճարներ, որոնք ներհոսում են երկրի պետական բյուջե: Ծառայությունների ոլորտի ենթակառուվածքները` ծառայությունները կարող են լինել թե' պետական, թե' մասնավոր, սակայն մի տարբերությամբ, որ պետական ծառայությունները իրականացնում և դրանց համար վճարում է պետությունը, իսկ մասնավորի համար` քաղաքացիները: Հայաստանում ծառայությունների ոլորտը առանցքային ճյուղերն են առևտուրը և շինարարությունը: Այս ոլորտում կարևոր նշանակություն ունի նաև տուրիզմը: Չնայած նրան, որ ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության շարունակ աճ գրանցող և զարգացող ուղղություններից մեկն է, և որի ազդեցությունը երկրի ՀՆԱ-ի վրա տարեց տարի մեծանում է, այնուամենայնիվ ոլորտի որոշ ենթակառուցվածքներ վերջին տարիներին անկում են ապրել: 2003-2004 թվականի գրանցված ցուցանիշների համեմատ Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան 42%-ով (շինարարության ոլորտի անկման պատճառների մասի ավելի մանրամասն այստեղ): Սակայն, ոլորտը Հայաստանի տնտեսության այն եզակի ճյուղերից մեկն է, որի գրեթե բոլոր ենթակառուցվածքները տնտեսական արդյունքով կարողացել են գերազանցել խորհրդային ժամանկաշրջանի տնտեսական ցուցանիշներին: Տնտեսության այս ճյուղը այժմ անհամեմատ ավելի զարգացած է, քան Խորհրդային Հայաստանում` պայմանավորված մի շարք օբյելտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Թերևս ոլորտի զարգացումը մեծամասամբ ապահովեց տնտեսական համակարգի փոփոխությունը: Խորհրդային Հայաստանում շուկան սահմանափակ էր, պետության բնական, բայց չարդարացված մենաշնորհ դիրքը խոչնդոտում էր շուկայական հարաբերությունների լիարժեք և բազմակողմանի զարգացմանը: Ապրանքային շուկաներում չկար բազմազանություն, տարբեր արտադրողներ, արտադրողների միջև մրցակցություն, արտադրված ապրանքը քանակական առումով սահմափակ էր և որակական առումով զիջում էր արևմտյան արտադրանքին: Արտադրությունը իրականացվում էր պետական չափորոշիչների համաձայն, որոնք ընդունվում, ամրագրվում և չէին վերանայվում տասնյակ տարիներ... ժամանակը առաջ էր անցնում, իսկ Խորհրդային Հայաստանը շարունակում էր վարել իր տնտեսությունը այնպես, ինչպես օրինակ 20 տարի առաջ: Բացարձակապես տնտեսական հարաբերություններ չունենալով արևմտյան երկրների հետ` Խորհրդային Հայաստանի տնտեսությունը շարունակում էր դոփել նույն տեղում, մինչդեռ աշխարհը առաջ էր շարժվում: Հայտնվելով շուկայական համակարգում,  Հայաստանը սկսեց կապ հաստատել արևմտյան զարգացած երկրների հետ` ընդօրինակելով ծառայությունների ոլորտում վերջիններիս փորձը և իրացման մշակույթը: Արևմտյան երկրների հետ կապը ընդլանեց ՀՀ շուկայական հնարավորությունները: Խորհրդային Հայաստանից ժառանգած շուկան, արևմտյան շուկայական մշակույթի հետ, Հայաստան մուտք գործեց նաև, արտադրողների կողմից սպառողի պաշտպանմունքը: Ծառայության ոլորտը զարգացում ապրեց շնորհիվ արտաքին հարաբերությունների: Իրականում ծառայությունների ոլորտը տնտեսության այն ճյուղերից է, որտեղ լիարժեք զարգացում լինել չի կարող, այն զարգացման գագաթնակետ չունի, ոլորտի պոտենցյալն անսպառ է, ամբողջովին իրացվելիությունը` անհնար: Պետք է պարզապես փորձել հասնել սպառողների պահանջմունքների մաքսիմալ իրացմանը, արտադրվող ապրանքների և ծառայությունների որակի հնարավոր բարձր արդյունքին:

Արդյունաբերություն
Արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որի ենթակառուցվածքների (սննդի և թեթև արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, ծանր արդյունաբերություն) հանրագումարը ձևավորում է Հայաստանի ՀՆԱ-ի 1/3-րդ բաժինը: Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության կարևոր նշանակությունը գալիս է դեռ խորհրդային տարիներից, լինելով փոքր և սակավ բնական ռեսուրսներով օժտված երկիր, Հայաստանը ողջ ԽՍՀՄ-ի տարածքում խոշոր արդյունաբերական կենտրոն էր, որն իր դերակատարումն ուներ Խորհրդային տնտեսության մեջ: Խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած էր թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մեծ թափ էր հավաքում քիմիական արդյունաբերությունը: Երկրում պարբերաբար կառուցվում էին քիմիական խոշոր գործարաններ, որոնց արտադրանքը իրացվում էր Խորհրդային Միության ողջ տարածքում: Խորհրդային Հայաստանը զբաղվում էր նաև հանքարդյունաբերությամբ, հանքարադյունաբերական խոշոր կենտրոններ էին Քաջարանի և Ալավերդու պղնձամոլիբդենային, Ղափանի պղնձահանքային կոմբինատները, որոնց արտադրանքը օգտագործվում էր մեքենաշինության մեջ, Հայաստանում արտադրվում էր հեծանիվներ, ավտոպահեստամասեր, արդյունաբերական սարքավորումներ: Խորհրդային տարիներին Հայաստանը իրականացնում էր նաև սննդի և թեթև արդյունաբերական ապրանքների արտադրություն: Արտադրված խմիչքները, գորգերը, ժամացույցները և արդյունաբերական այլ ապրանքները իրենց սպառողները ունեին ԽՍՀՄ-ում և դրա սահմաններից դուրս: Խորհրդային ժամանակներում արդյունաբերությունը երկրի տնտեսության առաջատար ճյուղն էր, որտեղ կենտրոնացված էր աշխատող բնակչության կեսից ավելին: Հայաստանի երրորդ հանրապետությունում արդյունաբերությունը մասամբ կորցրեց իբրև տնտեսության կարևորագույն ուղղության կարգավիճակը, և այժմ Հայաստանը վարում է արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքակնություն, հիմք ընդունելով արտադրական ներուժ ունեցող արդյունաբերական ճյուղերի զարգացման հեռանկարները: Հայաստանի արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքարդյունաբերությունն է, արդյունաբերության մնացած ճյուղերը, զուտ խորհրդային արգասիքներ են: Քիմիական արդյունաբերությունից մեզ հուշ է մնացել չգործող Նաիրիտը, թեթև և սննդի արդյունաբերությունն էլ գոյատևում է ազգային բրենդների անբիծ հեղինակության հաշվին: Այլ է գործը հանքարդյունաբերությունը: Հանքային հումքը կազմում են երկրի արտահանման ծավալների շուրջ կեսը, 2010 թվականին  Հայաստանից հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 402.7 մլն. դոլար: Հայաստանը հանքարդյունաբերության մեջ հարաբերական տնտեսական առավելություն ունեցող երկրիր է` մոլիբդենի հիմնական արտադրողներից մեկը: Հանքարդյունաբերության ազդեցությունը երկրի տնտեսության մեջ բավական մեծ է, սակայն ոլորտում առկա չլուծված հիմնախնդիրները, զարգացած հանքարդյունաբերություն ունենալու համար լուրջ պատնեշ են: Այժմ շահագործվում է Հայաստանի ընդերքի 80%-ը, որի 60%-ը արտահանվում է հումքի տեսքով, այդպես էլ վերջնական` հանքահումքային ապրանք (քարածուխ, պղինձ, երկաթ) չդարցած: Զարմանալի բան է, երկրում մեծանում է արտահանումը, բայց արտադրական ծավալները չեն փոփոխվում: Հանքային հումքը` արտադրական ռեսուրսը, նախքան վերամշակման պրոցես անցնելը և վերջնական ապրանք դառնալը արտահանվում են: Հումքի ուղղակի արտահանումը, բնական ռեսուրսների ոչ ռացիոնալ և աննպատակ օգտագործում է, երկրի բնական ռեսուրսները պետք է ծառայեն երկրի ներսում արտադրություն իրականացնելու համար, իսկ արտահանումը պետք է լինի արդեն իսկ պատրաստի` վերամշակված արտադրանքների արտահանման տեսքով: Ռեսուրսներ արտահանելը երկրի հանքարդյունաբերությունը զարգացնել չէ, այժմյա թվացյալ արտահնման մեծ (մեր պետության մասշտաբներով) ծավալներ ժամանակավոր միֆ է, որը կբացահայտվի, երբ պարզենք, որ սպառել ենք մեր ողջ բնական հարստությունը: Բնական ռեսուրսների ոչ ռացիանալ օգտագործման կողքին կա նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր: Հայաստանում խոշոր հանքարդյունաբերական կենտրոնները (Ալավերդու պղնձամոլիբդենային գործարան, Կաշենի ոսկու հանքավայր, Թեղուտի հանքավայր-Ռուսաստան, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան, Դրմբոն պղնձի, ոսկու հանքավայր-Գերմանիա, Մելիք գյուղի ոսկու հանք-ԱՄՆ, Հրազդանի երկաթի հանքվայար-Չինաստան), գտնվում են այլ պետությունների շահագործման տակ: Օգտագործելով մեր արդյունաբերական հզոր զենքը, նրանք ամրապնդում են իրենց զարգացած տնտեսությունը, իսկ մենք բավարարվում ենք այն հարկային վճարներով, որոնք վճարում են հանքերի շահառուները: Գնալով մենք կորցնում ենք մեր բնական հարստությունը և եթե այսօր կարող ենք փոքրիշատե ուրախանալ հումքի արտահանման ծավալներով, վաղը նույնիսկ դա անել չենք կարող: Բնությունը մեր հանդեպ շատ առատաձեռն չի գտնվել, և բնական պաշարների սակավությունը կոպեսացնելու համար պետք է ռեսուրսների ռացիոնալ և տրամաբանված օգտագործում, որը կհանգեցնի երկրի արտադրական և դրանից բխող արտահանման ծավալների աճին:

Գյուղատնտեսություն
Հայաստանի տնտեսության տեսակարար կշիռ ունեցող արտադրական ճյուղերից մեկը գյուղատնտեսություն է, որն ունեցել է և ունի սոցիալական նշանակությունն, թե Խորհրդային, թե Հայաստանի երրորդ հանրապետության տնտեսության մեջ: Խորհրդային Հայաստանի ագրոտնտեսության ավանդական և զարգացած ճյուղերն էին խաղողագործությունը, բաջարաբուծությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը, երկրում զբաղվում էին նաև տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, շաքարի ճակնդեղ) արտադրությամբ: Այսօր գյուղատնտեսությունը նույնպես Հայաստանի առաջատար ճյուղերից է, Հայաստանից արտանահվող ապրանքատեսակների մեծ մասը գյուղմթերք է: Խորհրդային ժամանակներում, գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում հասել է մինչև 35-40%-ի, իսկ 2012թվականին տնտեսական ցուցանշիների համաձայն, գյուղատնտեսությունը կազմել է երկրի ՀՆԱ-ի 19%-ը (Սա իհարկե չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրում անկում է ապրել, ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժնի պակասը, կարող է պայմանավորված լինել նաև ՀՆԱ-ում մնացած ոլորտների մասնաբաժնի աճով): Գյուղատնտեսությունը միշտ եղել է, կա և առաջիկա հարուրամյակում հաստատ կմնա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Հայաստանը զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար ամենահարմար տարածաշրջանների մեկն է, այն առանցքային ճյուղ է երկրի տնտեսության մեջ, դրանով էլ պայմանավորված է երկրում գյուղատնտեսության անընդհատ զարգացման անհրաժեշտությունը: Գյուղանտտեսությունը պետք է մշտապես լինի պետական հովհանավորության ներքո: Գյուղատնտեսության մեջ պետության դերակատարում պետք է լինի գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորելու տեսքով, գյուղացիական տնտեսություններին տրամադրելով, պետական երաշխավորությամբ` արտոնյալ պայմաններով վարկեր: Գյուղ վարկերի տոկոսադրույքները պետք է ավելի ցածր լինեն քան սովորական սպառողական վարկի տոկոսդրույքը, որոշակի իրավիճակներից պայմանավորված վարկերը, թեկուզ ժամանակավոր, բայց սառեցվելու ենթակա պետք է լինեն: Այսօր Հայաստանում իրականացվում են ոլորտի զարգացմանն ուղղված որոշակի միջոցառումներ, սակայն դրանք ոչ ամբողջական և կիսատ միջոցառումներ են: Պետական հովանավորությամբ պայմանավորված առևտրային վարկերը գյուղացիական տնտեսություններին վարկեր են տրամադրում առավելագույնը 14%-ով: Այնուամենայնիվ արտակարգ իրավիճակներում, երբ բնական աղետների պատճառող վնասվում է գյուղացու ողջ բերքը, թեև պետության միջնորդությամբ առևտրային բանկերը ժամանակավոր կասեցնում են գյուղացու վարկային պարտավորությունները, այնումենայնիվ պետության կողմից գյուղացու կրած վնասի փոխատուցում կամ ընդհանրապես չի լինում կամ էլ աննշան չափով է լինում: Բնականաբար բնության աղետների համար ոչ ոք մեղավար չէ, սակայն ժամանակակից աշխարհը բազում միջոցներ է ստեղծել բնության կողմից պատճառած վնասը հատուցելու համար: Մինչ այժմ Հայաստանի մի շարք մարզերում հակակարկտային կայանններ ունենալը երազանք է, ժամանակակից աշխարհում վաղուց կարկուտը բնական տարերգ չի համրավում, իսկ Հայաստանում դեռ կարկուտից կարող է ոչնչանալ գյուղացու ողջ տարվա աշխատանքը: Զարգացած պետություններում գոյություն ունի գյուղատնտեսական ապահովագրություն, որն օգտագործվում է գյուղացուն հասցված վնասը փոխհատուցելու համար: Բնականաբար ապահովագրական վճարի վճարման գործում իր դերակատրումը պետք է ունենա նաև պետությունը, որը պետք է կազմի ապահովագրական վճարի գոնե 50%-ը: Զարգացած երկրներում գյուղացիական ապահովագրության վճարը 70-80%-ով վճարվում է պետության կողմից: Հայաստանի գյուղատնտեսությունը ոչ միայն ապահովագրված չէ աղետներից, այլև որոշ տարածաշրջաններում ունի դեռ չլուծված ամենահասարակ խնդիրները: Զարմանալի է, բայց Հայաստանում կան շատ համայնքներ, որտեղ նույնիսկ ոռոգման խնդիր կա: Ջրի բացակայության պատճառով բնակիչները չեն կարողանում ժամանակին ոռոգել բերքը, ինչը և բերքի կորստի պատճառ է դառնում: Տեխնիկական խնդիրների պատճառով մենք կորցնում ենք մեր տնտեսության հիմնասյուներից մեկը ավելի կայուն տեսնելու հնարավորությունը: Գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունեցող ոլորտներից մեկն է, և դրա լիարժեք և բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ են ադեկվատ որոշումներ: Գյուղատնտեսության ոլորտի աճի համար, պետք է հետևել զարգացած երկրների օրիանակին, զարկ տալով Հայաստանի ագրոտնտեսության բացարձակ առավելիությանը`ծիրանին: Հայաստանը պետք է իր ողջ տնտեսական պոտենցյալը ներդնի ծիրանի արտադրության մեջ, այժմ Հայաստանը անփույթ է օգտագործում իր արտադրական հնարավորությունները, զբաղվելով այնպիսի մշակաբույսերի արտադրությամբ, որոնք նախ չեն բավարարում երկրի նեքրին  պահանջարկին, երկրորդ դրանց ներմուծումը ավելի էժան է, քան դրանց արտադրական պրոցեսում կատարվող ծախսերը: Այն տնտեսական պոտենցյալը, որ բաշխվում է միարժամանակ մի քանի ագրոտնտեսական ապրանքատեսակների արտադրության մեջ, կարող է ներդրվել մի ապրանքատեսակում, որի արտադրությունը տնտեսության համար ավելի շահեկան կլինի և կլրացնի չարտադրվող ապրանքատեսակների բացը:

Ֆինանսական ոլորտ
Ֆինանսական ոլորտը տնտեսության կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, որն իր մեծ դերակատարում ունի տնտեսության զարգացաման գործում: Ոլորտը բաղկացած է երկու մեծ ճյուղերից`ֆինանսական կառույցները և բանկային համակարգ: Ֆինանսական կառույցները ֆիզիկական և իրավաբանական անձանց որոշակի գույքի գրավադմամբ, վարկեր տրամադրող կազմակերպություններն են (օրինակ` գրավատներ): Բանկային համակարգը իր մեջ ընդգրկում է երկրի կենտրոնական և առևտրային բանկերը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մեկն է, որը կառարվարում է երկրի առևտրային բանկերի աշխատանքը, սահամանելով որոշակի չափանիշներ, որոնցով աշխատում են առևտրային բանկերը: Ֆինանսական ոլորտի նշանակությունը տնտեսության մեջ շատ մեծ է, յուրաքանչյուր ձեռներեցին տրամադրված բիզնես վարկը, կարող է երկրի որևիցե արտադրական ճյուղի զարգացման խթան հանդիսանալ:  

Մարդը, քաղաքացին . . .  
Պետությունը մի կառույց է, որի կայունությունը ապահովում են այդ պետության քաղաքացիները: Հզոր պետությունը, հզոր քաղաքացիների հանրագումարն է, իսկ պետության զարգացումը, առանձին անհատների զարգացումն է: Պետության արժեքը որոշելու ամենաարդյունավետ և օբյեկտիվ միջոցը, այդ պետության շարքային քաղաքացու կենսամակարդակը դիտարկելն է: Մի կողմ դնենք տնտեսական բոլոր ցուցանիշներն ու բնութագրենք հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի զարգացումը շարքային քաղաքացու տեսանկյունից: Խոսնեք հասարակ մարդու, նրա սոցիալական հնարավորությունների, հասարակության մեջ նրա դիրքի և նշանակության մասին: Խոսենք մեկի մասին, որ ոչ չինովնիկ է, ոչ գործարար, ոչ էլ չինովնիկ գործարար, իրականում ինչպես է ապրում այսօրվա հայաստանցին, ինչ ունի այսօր և ինչ ուներ Սովետական Հայաստանում: Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգվածի կենսամակարդակի սոցիալական կողմը ներկայացնելու համար բերեմ մի քանի աղաղակող տնտեսական ցուցանիշներ: Այժմ Հայաստանի քաղաքացիների 18%-ը գործազուրկ է (միայն գրանցված գործազուրկները), 30%-ը աղքատ ու ծայրահեղ աղքատ, 20%-ը անվերադարձ ընտրել է արտագաղթի մոլոր ուղին: Ցուցանիշներից պարզ է դառնում, որ Հայաստանի քաղաքացու սոցիալական պատկերը այսօր մեղմ ասած տխուր է, հոգևոր բարեկեցությունը թերի, ապագան անորոշ: Սոցիալական անապահովությունից բացի Հայաստանում տիրում է անարժեք խոսքի մթնոլորտ, կեղծ ազատություն և խեղաթյուրված դեմոկրատիա: Այժմ ունենք խոսելու, սոցիալական ցանցերում ազատ բողոքելու հնարավորություն, սակայն մեր «խիստ» առաջաընթացը պայմանավորված է ոչ այնքան պետության կողմից որդեգրված ազատական արժեքների ազդեցությամբ, որքան հենց պետության կողմից մեր հանդեպ դրսևորվող անտարբերության պատճառով: Խոսում ենք, բայց ո՞վ է լսում, կամ ո՞ւմ է հետաքրքրում մեր բողոքը, մեր խոսքը որոշիչ չէ ու չի էլ եղել: Իրականում մեր կենսամակարդակի մշակութային մասը միշտ թերի է եղել, սակայն Խորհրդային տարիներին գոնե ավարտուն էր սոցիալական կողմը, այսօր ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը: Սովետական Հայաստանում կարևորվում էր յուրաքանչյուր անհատի բարեկեցությունը, պետությունը ստեղծել էր մի միջավայր, որտեղ բոլոր քաղաքացիները ունեին հավասար սոցիալական պայմաններ: Գոյություն ուներ սոցիալական սահման, որտեղից Սովետական Հայաստանի քաղաքացու կենսամակարդակը խիստ տատանվել չէր կարող, սոցիալական շեմը, բավարար էր մարդու ապահով կյանքի համար, իսկ շարքային մարդու համար ամենակարևորը իր նյութական ապահովությունն է: Խոսքի անազատությունը բարթույթ էր հանրության շատ փոքր մաս կազմող իրապես մտավորականների համար, որոնք անընդհատ սահմանափակված լինելով խորհրդային պատնեշների ներսում, այսօր երջանիկ են, որ թեկուզ թվացյալ, բայց ունեն ինքնարտահայտվելու հնարավորություն: Հասարակ մարդուն կարևորագույն խնդիրը իր նյութական կյանքն, կեղծ արժեհամակարգը, ոչ բարվոք սոցիալական պայմանների համար շատ փոքր փոխատուցում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը հետընթաց է ապրել, Սովետական Միության փլուզումից հետո, Հայաստանում դրական տեղաշարժը առարկայական չէ...

Ամփոփում

Համադրելով Հայաստանի երրորդ հանրապետության և Սովետական Հայաստանի տնտեսություները հասկացա. Այսօր ունենք ապրանքների և ծառայությունների ընտրության լայն հնարավորություն, բայց չունենք փող առաջարկվող ընտրանուն մոտիկից ծանոթանալու համար: Կարմիր վսկապավոր տարիներին կար այն ինչ կար, սովետական սահմանափակ և անորակ շուկան բոլորին հասանելի էր, սակայն որակյալ նախընտրող մարդը կրկին հնարավորություն չուներ, ձեռք բերել այն ինչ ուզում է, ոչ թե գումարի, այլ ապրանքատեսակների բացակայության պատճառով: Սովետական Հայաստանում զարգացած էր հանքարդյունաբերությունը, այսօր զարգացած է հանքավիրումը: Ցավոք, թե այսօր, թե խորհրդային անցյալում մեր պահանջմունքները այդպես էլ լիարժեք չեն բավարարվել: Խորհրդային տարիների համամեմատ, տեսականորեն ամեն ինչ ուրիշ է, գործնականում ոչինչ չի փոխվել, նորից նույն միջավայրն ու նույն սահմանափակ կյանքը: Հայաստանի տնտեսական պոտենցյալը կհասնի իր իրացման գագաթնակետին, երբ հին ու նոր համակարգերից ժողովենք առավել դրականը, ակադեմիական սոցիալիզմից վերցնելով պետական հովհանավորությունը, կապիտալիզմից` ձեռներեցի մտքի ճկունությունը…

Комментариев нет:

Отправить комментарий