Պետական հատվածը կապված է տնտեսական համակարգի այլ սուբյեկտների հետ հետևյալ 3 հնարավոր միջոցներով՝ հարկեր, պետական գնոււմներ և պարտատոմսեր: Հարկերը ձևավորվոււմ են պետոււթյան կողմից տնտեսական այլ սոււբյեկտներից դրամական միջոցների մի մասը հավաքագրելոււց, իսկ զուտ հարկերը՝ հարկերի և տրանսֆերտային վճարների տարբերոււթյունը:
Պետական գնումները ներառում են պետության կողմից գնված ապրանքները և ծառայությունները, ինչպես նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերը: Սովորաբար կառավարություններին չի հաջողվոււմ հավասարակշռել երկրի բյուջեն (եկամուտներ և ծախսեր) և այս բացը լրացվում է ֆինանսական շուկայում իրացված, պետության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի հաշվին:
Գոյություն ունեն դրամական եկամուտների երկու ձևեր, որոնք անուղղակիորեն չեն հանգեցնում ապրանքների և ծառայությունների սպառման՝ զուտ հարկերը և խնայողությունները: Դրանք անվանում են տնտեսական շրջանառության «արտահոսքեր»: Զուտ հարկերի, խնայողությունների և սպառողական ծախսերի հանրագումարը հավասար է ԱԵ-ին:
Գոյություն ունի ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսերի 2 ձև, որոնք չեն կատարվում տնային տնտեսությունների կողմից՝ ներդրումներ և պետական գնումներ: Այսպիսի հոսքերը անվանում են շրջանառության «ներարկումներ»: Ներդրումների, պետական գնումների և սպառողական ծախսերի հանրագումարը հավասար է ԱԱ-ին:
Այստեղ ԱԵ-ի և ԱԱ- հավասարությունը չի խախտվում.
ԱԱ = Սպառողական ծախսեր + Ներդրումներ + Պետական գնումներ = Սպառողական ծախսեր + Խնայողություններ + Զուտ հարկեր = ԱԵ
Комментариев нет:
Отправить комментарий