6.03.2014

Մակրոտնտեսության տրամաբանական մոդելը










 




Տնտեսության մեջ առակա բազմաթիվ շուկաներից Քեյնսը առանձնացրեց հետևյալ 4 հիմնական շուկաները.
  1. Բարիքների շուկա - Վաճառողներ՝ ձեռնարկություններ, գնորդներ՝ տնային տնտեսություններ, ձեռնարկություններ և պետություն,
  2. Փողի շուկա - Վաճառող՝ պետություն, գնորդներ՝ տնային տնտեսություններ, ձեռնարկություններ և պետություն,
  3. Աշխատանքի շուկա -  Վաճառող՝ տնային տնտեսություններ, գնորդներ՝ տնային տնտեսություններ, ձեռնարկություններ և պետություն,
  4. Արշեթղթերի շուկա - Վաճառողներ՝ պետություն և ձեռնարկություններ, գնորդներ՝ տնային տնտեսություններ, ձեռնարկություններ և պետություն:
Այս շուկաները, ինչպես նաև վերը թվարկված սուբյեկտները իրար հետ փոխկապակցված են,
  •  տնային տնտեսությունները և ձեռնարկությունները պետությանը վճարում են հարկեր,
  • պետությունը ձեռնարկություններին տրամադրում է դոտացիաներ, իսկ տնային տնտեսություններին տրանսֆերտային վճարներ,
  • ձեռնարկությունները շահույթի մի մասը խնայում են (ապագա ներդրում), իսկ տնային տնտեսությունները ՝ եկամտի (ապագա սպառում),
  • պետությունը բյուջեյի մի մասը օգտագործում է ոչ շուկայական ոլորտների ֆինանսավորման համար (գիտություն, կրթություն, պաշտպանություն, առողջապահություն, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքներ),
  • պետությունը մտնում է ֆինանսավարկային փոխհարաբերությունների մեջ այլ երկրների հետ:
Մակրոտնտեսական մոդելները բազմազան են: Մակրոտնտեսական մոդելները իրենցից ներկայանում են տարբեր տնտեսական գործընթացների և երևույթների փոխկապակցվածության ձևակերպում (տրամաբանական, գրաֆիկական և հանրահաշվական): Յուրաքանչյուր մոդել հանդիսանում է իրականության վերցարկում և ապստրահում: Մոդելների օգնությամբ հնարավորություն է ստեղծվում այլընտրանքային ուղիներ գտնել զբաղվածության, արտադրանքի, գնաճի, ներդրումների, տոկոսադրույքի, դրամային փոխարժեքի և այլ ներքին (էնդոգեն) տնտեսական փոփոխականների մակարդակների  աճին (նազման) ցանկալի ընթացք ապահովելու համար:
Մակրոտնտեսական մոդելները հնարավորություն են տալիս ճկուն պետական մակրոտնտեսական քաղաքականություն վարելու՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий