Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսությունը որպես մի ամբողջություն՝ նպատակ հետապնդելով ապահովել տնտեսության կայուն զարգացում, ռեսուրսների լրիվ զբաղվածություն և գնաճի մակարդակի մինիմալացում:
Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկա են հանդիսանում այնպիսի տնտեսական երևույթներ, որոնք ոչ թե կապված են տնտեսության մի որևէ ճյուղի հետ, այլ ունեն ընդհանրական նշանակություն և վեաբերվում են ողջ տնտեսությանը: Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է տնտեսության վարքագիծը, որպես մեկ ամբողջություն՝ նրա անկումը և վերելքը, գնաճը, գործազրկությունը և այլն: Հարկ է նշել, որ որոշ մակրոտնտեսական հարցեր կարող են ինչպես վերաբերվել առանձին վերցած եկրների, այնպես էլ մի շարք երկրների (օրինակ՝ համաշխարհային նավթային կամ ֆինանսական ճգնաժամները): Այս դեպքում գործ ունենք գլոբալ մակրոտնտեսական վերլուծության հետ:
Մակրոտնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրության ծավալների և զբաղվածության մակարդակի փոփոխությունները ինչպես երկար ժամանակահատվածի, այնպես էլ կարճաժամկետ հատածում՝ պայմանավորված գործարար ակտիվության ցիկլերով:
Մակրոտնտեսագիտոթյան ուսումնասիրության առարկա հանդիսացող հիմնական խնդիրներն են.- ազգային արդյունքի և եկամտի չափի և կառուցվածքի ձևավորումը,
- ողջ տնտեսության կտրվածքով զբաղվածության կարգավորման գործոնների բացահայտումը,
- գնաճի բնութագրական վերլուծությունը,
- տնտեսական աճի մեխանիզմների և գործոնների ուսումնասիրությունը,
- տնտեսական տատանումների պատճառների ուսումնասիրությունը և փոխկապակցված փոփոխությունները տնտեսության մեջ,
- ազգային տենտեսությունների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը,
- պետական մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների, բովանդակության և ձևերի տեսական ձևակերպումը:
Չնայած, տնտեսագիտության ուսումնասիրության միկրո և մակրո տարանջատումներին՝ դրանք իրար հետ սերտորեն կապված են: Էական խզում կար մակրո և միկո տնտեսագիտությունների միջև նախկինում, երբ դեռ նոր էին տարանջատվել այս երկու ուղղությունները, սակայն, այս տեսությունների զարգացմանը զուգընթաց դրանց միջև խզումը հետզհետե կրճատվեց: Ներկայումս, մակրոտնտեսագիտական հասկացությունների հիմքում ընկած է միկրոտնտեսագիտական հիմնավորումներ, որոնք վերախմբագրվում են մակրո մակարդակում:
Նախորդ նյութը Հաջորդ նյութը
Նախորդ նյութը Հաջորդ նյութը
Комментариев нет:
Отправить комментарий