Նկարում պատկերված է արտադրանքի և եկամտի շրջապտույտը պարզ տնտեսական համակարգում: Ապրանքների և ծառայությունների հոսքը ներկայացված է ժամացույցի սլաքի հակառակ ուղությամբ, իսկ փողի հոսքը` սլաքի ուղությամբ: Արտադրանքի (ապրանքներ և ծառայություններ) շուկան, այն շուկան է, որտեղից տնային տնտեսությունները ձեռք են բերում ձեռնարկությունների կողմից արտադրված վերջնական սպառման ապրանքները: Ռեսուրսների շուկան, այն շուկան է, որտեղից ձեռնարկությունները ձեռք են բերում տնային տնտեսությունների կողմից շուկա մատակարարված տնտեսական ռեսուրսները՝ հող, կապիտալ, աշխատուժ և ձեռներեցություն:
Սլաքով նկարագրված ընթացքը անվանում ենք հոսքեր, որոնք անընդհատ են և շարունակական:
Ազգային եկամուտ ասելով հասկանում ենք աշխատավարձի, ռենտայի, տոկոսավճարների և շահույթի համախառն գումարը, որոնք ստանում են տնային տնտեսությունները:
Ազգային արդյունք ասելով հասկանում ենք տնտեսական համակարգում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների համախառն արժեքը:
Մեր դիտարկած պարզ համակարգում ազգային եկամուտը և ազգային արդյունքը իրար հավասար են: Մի կողմից ԱԵ-ի և ԱԱ-ի միջև կապը ապահովում են տնային տնտեսությունների կողմից կատարվող համախառն ծախսումները. տնային տնտեսությունները իրենց ստացած ողջ շահույթը կա՛մ ներդնում են ապրանքների արտադրության համար, կա՛մ սպառում ձեռնարկությունների կողմից արտադրված արտադրանքի վրա:
Դրամական վճարումների մեծությունը, որոնք կատարում են սպառողները բարիքների ձեռք բերման համար պետք է հավասար լինեն բարիքներ վաճառողների ստացած հասույթին.
ԱԵ = ԱԱ
Մյուս կողմից եկամտի և արդյունքի միջև կապը ապահովում են աշխատավարձը և այլ արտադրության գործոնների վրա կատարված համախառն վճարները: Երբ ձեռնարկությունները արտադրանքի վաճառքից ստանում են հասույթ, ապա դրա մի մասը օգտագործում են աշխատավարձերի, ռենտայի, տոկոսավճարի համար, մյուս մասն էլ կազմում է շահույթը: Այսպիսով. թե՛ ռեսուրսների ծախքերը, թե՛ շահույթը հոսում են դեպի տնային տնտեսություններ:
ԱԵ = ԱԱ
Комментариев нет:
Отправить комментарий